Նուվեն «Գնա այնտեղ, որտեղ…»

1

Երբ դու մարդկային սիրո կարիք ես զգում` ինքդ քեզ հարց տուր. արդյո՞ք այնտեղ, որտեղ գտնվում ես, և այն մարդիկ, ում հետ շփվում ես, այն է, ինչ Աստված նախատեսել է քեզ համար: 

Այն ամենը, ինչ դու անում ես` ֆիլմ ես նայում, գիրք ես գրում, զեկույց ես պատրաստում, ուտում ես, քնում ես, դու պետք է լինես Աստծո ներկայության ներքո: Եթե դու անսահման միայնություն ես զգում և հոգիդ լցված է հաղորդակցվելու կարոտով, անհրաժեշտ է չափազանց աչալուրջ լինել: Հարցրու ինքդ քեզ` արդյո՞ք քո այժմյան վիճակը Աստծո կամքով է:

Որովհետև այնտեղ, որտեղ Աստված քեզ ուզում է տեսնել, սրտին տալիս է վստահություն և խաղաղություն, եթե անգամ դու գնում ես ցավի  միջով…

Ամեն անգամ, երբ ինչ-որ բան ես անում հանուն քո պահանջների բավարարման՝ ինքնահաստատման և սիրո դեպքում, դու գիտակցում ես, որ Աստծո հետ ունեցած կապը կորցնում ես:

Ամեն անգամ, երբ այնպես ես վարվում, որ մեծանան այդ պահանջմունքները, դու գիտացում ես, որ Աստված քո կողքին չէ:

Քո կարիքները երբեք էլ չեն բավարարվելու: Հենց դու ընդառաջ գնաս` դրանք էլ ավելի են մեծանալու:

Բայց, երբ սկսես ինչ-որ բան անել հանուն Աստծո փառքի, քո սրտում կլինի Աստծո ներկայություն, և դու կհասնես խաղաղության:

Աղբյուրը` Генри Нувен «Внутренний голос любви»

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  «Հենրի Նուվեն» էջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 Responses to Նուվեն «Գնա այնտեղ, որտեղ…»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: «Գնա այնտեղ, որտեղ…» – Նարօտ Դավթյան

  3. Уведомление: Գնա այնտեղ որտեղ… — Ղազարյան Էդգար

Оставьте комментарий