Հունիսի 13-ին ծնվել է Բակունցը, մեր Ակսել Բակունցը:
«Կոմիտասի երգերի և Սարյանի գույների մասին խոսում են ինչպես հրաշքի մասին, որն անհնարին է արտահայտել խոսքերով: Բայց մենք ունենք մի գրող, որի խոսքը երգում է կոմիտասաբար և փայլում սարյանական կտավների բոլոր գույներով: Այդ Բակունցն է, մեր Ակսել Բակունցը»: Ավ. Իսահակյան
Գուրգեն Մահարու հուշերից
Մեծ բարեկամներ էին Ակսել Բակունցն ու Եղիշե Չարենցը: Նրանց բարեկամությունը շատ էր հիշեցնում Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի բարեկամությունը:
Նրանց բարեկամությունն սկսվեց ծանոթության րոպեից և տևեց մինչև վերջ, որն ունեցավ տասը-տասնմեկ տարվա կյանք, բովանդակալից, լեցուն, վճռական տարիներ, տարիներ բեղմնավոր տքնության և ստեղծագործական վերելքի:
-Որտեղի՞ց եկավ մեր Ակսելը,-ասում էր Չարենցը,-դու տես՝ կարճ ժամանակվա ընթացքում ինչ դառավ: Եկավ ոնց որ գարնանային որոտ: Այսպես գալիս են միայն իսկական գրողները՝ անսպաելի ու հանկարծական… Ակսելը մեծ երևույթ է:
Իր հերթին Բակունցը բարձր էր գնահատում Չարենցի տաղանդը, նրա գիրն ու գրականությունը, երբ կարդում էր պարբերական մամուլում ժամանակակից բանաստեղծների «ստիխները», ուսերը վեր էր քաշում.
-Չարենցից հետո ի՞նչ բանաստեղծություն:
Ես չեմ հիշում, որ նրանք մեկմեկու ներկայությամբ իրար գովեին: Բակունցն առհասարակ սովորություն չուներ կարդալ իր ձեռագիր գործերը, հակառակ Չարենցի: Երբ Չարենցը կարդում էր իր անտիպները, Ակսելը կեպին քաշում աչքերին և ուշադրությամբ լսում էր: Երբ վերջանում էր ընթերցումը, Բակունցը բարձրացնում էր կեպին, մի ծխախոտ էր վառում ու դժվար չէր նրա աչքերում նկատել հիացմունք ու ուրախություն: Չարենցը կարդում էր «Դեպի լյառն Մասիս» անտիպ գործը: Երբ վերջացրեց, Բակունցը խնդրեց:
-Տուր, մի անգամ էլ ես կարդամ:
Կարդաց մտքում և վերջացրեց խորը հառաչանքով:
— Դա՜…-այս եղավ նրա ամենաբարձր գնահատականը:
Տարբեր խառնվածքի մարդիկ էին Չարենցն ու Բակունցը: Չարենցը հախուռն էր, անմիջական, Բակունցը՝ զուսպ ու ներհուն: Չարենցի մոտ ուժեղ էին անողոք հումորն ու կտրուկ եզրակացությունները, Բակունցն ավելի ռոմանտիկ էր և հարուստ կախման կետերով: Չնայած դրան՝ նրանք մի մեծ ներդաշնակություն էին և իրար հասկանում էին կես խոսքից: Ինչպես Չարենցն էր ընդունում Բակունցի հեղինակությունը, այնպես էլ Բակունցը՝ Չարենցի:
-Գնանք Եղիշի մոտ, տեսնենք՝ ի՞նչ կասի այս մասին,-ասում էր Բակունցը, երբ մի հարց թվում էր դժվար լուծելի:
-Մեր Ակսելն էլ ժամանակ գտավ գյուղ գնալու: Տեսնես՝ ի՞նչ է նրա կարծիքը:
Թե՛ Ակսել Բակունցը, և թե՛ Եղիշե Չարենցը բարեկամներ էին երիտասարդ գրողների: Նրանք ուրախանում էին, երբ լույս էր տեսնում մի լավ գիրք կամ պարբերական մամուլում հանդես էր գալիս մի հուսատու ստորագրություն: Խստաբարո սիրով նրանք հովանավորում էին ինձ ու Մկրտիչ Արմենին, լավի համար ուրախանում էին, վատը ձաղկում անողոք ու անխնա:
-Գրականության հետ հանաք անել չի կարելի, մենք պատասխանու ենք գալիք սերունդների առաջ,-թվում էր, թե այս նրանց ամենօրյա մտահոգությունն էր, և այս խոհերով ապրում էին նրանք ոչ միայն գրելիս, այլև խոսելիս, վիճելիս, մի դրույթ հաստատելիս կամ ժխտելիս: Նրանք սիրում էին նաև ժամանակակից գրական երևույթներին նայել իրենց նախնիների աչքերով. «Տեսնես՝ ինչպե՞ս կվարվեր Վահան Տերյանը, եթե ապրեր մինչև մեր օրերը»:
Երկուսն էլ ջերմ սիրով սիրում էին Ավետիք Իսահակյանին և Շիրվանզադեին, վարվում նրանց հետ մեծ ակնածանքով և վայելում նրանց փոխադարձ սերը: Ներդաշնակ էին նրանք իրենց համակրությունների ու հակակրությունների մեջ, դժվար էր գտնել մի մարդ, որին Բակունցը սիրեր ու հավատար, իսկ Չարենցը՝ ոչ, և ընդհակառակը: Սիրում էին երկուսն էլ Արարատյան դաշտի պեյզաժը: Ապագա Երևանի պատկերը հանգիստ չէր տալիս նրանց. ժամերով նստում էին մեծ ճարտարապետ Թամանյանի արվեստանոցում և զննում նոր Երևանի նոր հատակագիծը:
Չկան այսօր երկու մեծ բարեկամները, բայց նրանց պայծառ կերպարները կապրեն և կանցնեն սրտից սիրտ, սերունդից սերունդ:
Աղբյուր՝ Ֆիմինե ֆեյսբուքյան էջ
Կարող եք ծանոթանալ նաև «Բակունց» կայքէջին
Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ակսել Բակունց – Մերի Երանոսյան
Уведомление: Նոյեմբեր | Հուրի Իսկանյան
Уведомление: Ներդաշնակությունը քողարկում է անկատարելիությունը – Արման Մարտիրոսյան ▽
Уведомление: Ներդաշնակությունը քողարկում է անկատարելիությունը – Արման Մարտիրոսյան ▽
Уведомление: Նոյեմբեր ամիս – Մերի Երանոսյան
Уведомление: Նոյեմբեր ամսվա հաշվետվություն — Աստղ Կիրակոսյան
Уведомление: Գրականության և հայոց լեզվի՝Նոյեմբեր ամսվա աշխատանքը — adelina
Уведомление: Ակսել Բակունց. Գուրգեն Մահարու հուշերից – Նարեկ Իսախանյան
Ակսել Բակունցը գնդակահարությունից առաջ Վահան Տերյան էր արտասանում
«Ակսել Բակունցն անընդհատ չափում էր բանտախցի երկայնքն ու լայնքը և անդադար արտասանում Վահան Տերյանի հետևյալ տողերը․
Դու նահատակ պիտի լինես,
Մարգարե ու մարտիրոս,
Խարույկ ու խաչ պիտի ելնես,
Ո՛չ իբրև ստրուկ, այլ՝ հերոս։
Մի գիշեր էլ Բակունցին կանչեցին։ Նա զգաց, որ իրեն գնդակահարության են տանում․ տեղից վեր կացավ, համբուրեց բոլոր կալանավորներին, ապա, մի ծերունու հետ գրկախառնվեց, ասաց․ «Հայրիկ ջան, մնաս բարով, գիտեմ, որ այլևս չեմ վերադառնալու, երբ կազատվես, մեր բարձր սարերին ինձնից շատ բարև կանես»։ (Հատված՝ Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» գրքից)
НравитсяНравится
Уведомление: Ընթերցողական նախագիծ, կարդում ենք Բակունց – Օկսանա Հարությունյան