Լուի դը Ֆյունես (լրացված)

fyunes-8

Հուլիսի 31-ին  ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասան Լուի դը Ֆյունեսը:

«Կապ չունի` դուք ունեք ոճ, համբավ կամ փող, եթե լավ սիրտ չունեք` ոչինչ չարժեք»: Լուի դը Ֆյունես

Մինչ դերասան դառնալը՝ Լուի դը Ֆյունեսը եղել է հաշվապահ, կոշիկ մաքրող, զբաղվել է ցուցափեղկերի դիզայնով, գումար է վաստակել թիթեղագործությամբ և տոմսավաճառությամբ, սրճարանում դաշնամուրային ջազ նվագելով:

«Ես ամենասովորական մարդ եմ, ճիշտ այնպես, ինչպես բոլորը, և ես կյանքում բախտավոր եմ ոչ ավել, ոչ պակաս, քան ուրիշները: Միայն, երբ ինձ ժպտաց հաջողությունը, ես կարողացա բռնել ու պահել այն: Նա դեռ ինձ հետ է, և ես ուրախ եմ դրա համար»:

Նա սկսել է հաջողել 60-ական թվականներից սկսած, երբ արդեն 46 տարեկան էր: «Երբեք չեմ ափսոսացել իմ կարերիայի դանդաղկոտության համար, այդ փաստը ինձ օգնեց շատ ավելի լավ հասկանալ ու պատկերացնել իմ մասնագիտությունը»:

Խաղացել է 130 ֆիլմում: Մտերիմները նրան տարօրինակ էին համարում: Նա չէր սիրում լրագրողներին ու որսորդներին: Շատ ճշտապահ և խստապահանջ մարդ էր: Պատրաստակամ էր օգնելու մարդկանց: Ամեն երեկո՝ քնելուց առաջ, Ֆյունեսը իր մահճակալի մոտ դնում էր միևնույն ժամանակն մատնանշող երեք զարթուցիչ: Նա ամեն գիշեր արթնանում էր՝ ստուգելու համար արդյո՞ք գազօջախը փակ է, ամո՞ւր են փակված տան պատուհանները: Վախենում էր գողերից: Սիրում էր զբոսնել գերեզմանատներում, ասելով. «Էնտեղ գոնե հանդիպում ես լուռ մարդկանց, ովքեր, համենյան դեպս, ոչ մեկի չեն ընդհատում»: Տանել չէր կարողանում դերասանների հավաքները՝ ասելով. «Ինչ հիմարություն ասես, որ չի ասում բաժակաճառ ասողը»:

«Չեմ սիրում շատ մարդկանց ընկերակցություն, ես քիչ ընկերներ ունեմ: Իմ ամբողջ ազատ ժամանակն ես անցկացնում եմ ընտանիքիս հետ, -սիրում էր կրկնել Լուին»:

90 հեկտար տարածք ունեցող սեփական այգին նրա համար ոչ էլ մեծ էր: Կային մարդիկ, ովքեր նրան անվանում էին հողագործ-ֆերմեր: Բայց իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն էր. նա երբեք իրեն չէր համարում սեփականատեր, թեև ուներ շքեղ առանձնատուն, Range Rover -ով չէր երթևեկում:

61187040_2260342854058310_3229598012527345664_n.jpg

Սիրում էր հագնել ձկնորսական շորեր և ուներ երկու փոքրիկ Reno-6  մեքենաներ: Սիրում էր զբաղվել ձկնորսությամբ և հանգստանալ բնության գրկում: Լուի դը Ֆյունեսին ուրախություն էին պարգևում մրգերը, ծաղիկներն ու կենդանիները: Սիրում էր վարդեր աճեցնել: Ի դեպ, նրա աճեցված վարդի տեսակներից մեկը, ի պատիվ մեծ դերասանի, կոչվում է Լուի դը Ֆյունես:

1975 թ.-ին Լուիդ դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ տարավ։ Երկրորդ ինֆարկից հետո նա կատակում էր, ասելով. «Երկրորդն հավանաբար նրա համար էր, որ լավ հասկանամ առաջինին»: Բժիշկների պնդմամբ, դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատուն։

Մահվանից մեկ շաբաթ առաջ նա կնոջը ասել է. «Ես գիտեմ՝ որն է լինելու իմ ամենահաջողված կատակը. իմ թաղումը: Ես պետք է այնպես խաղամ, որ մարդիկ ծիծաղեն առանց դադար առնելու»:

1983թ. հունվարի 28-ին նա կնոջը՝ Ժաննային կասի. «Ես ձանձրանում եմ սենյակում մենակ մնալուց»: Սրանք 68-ամյա դերաասանի վերջին խոսքերն էին: Մահացել է սրտի կաթվածից:

Ի դեպ, Լուի դը Ֆյունեսի կինը՝ Ժաննա Բարտոլամեն, Գի դը Մոպասանի ծոռնուհին է, վերջերս նշեց 100-ամյակը: Ֆյունեսն ունի երեք որդի՝  Դանիելը, Պատրիկը և Օլիվիեն: Նրանք կենսագրական գիրք են գրել իրենց հոր մասին՝ գրքի վերնագիր ընտրելով Լուի դը Ֆյունեսի խոսքերը. «Իմ մասին շատ մի խոսեք, երեխաներ»:

Աղբյուրը՝  gazeta.ua/ru

Ռուսերենից թարգմանության ծաղկաքաղն ու փոխադրությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Լուի դը Ֆյունես (լրացված)

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s