Որքա՜ն շատ մարդիկ են հիմա փնտրում զուգընկեր, իրենց երկրորդ կեսին՝ «հարազատ հոգուն»: Նրանք իրենց լիարժեք չեն զգում առանց այդ «յուրահատուկ» մարդու. նա, ով ներդաշնակություն կբերի «թերի» համարվող իրենց կյանքին:
Բայց դու ամբողջի կեսը չես, բարեկա՛մ: Սուտ է, դու երբեք էլ չես եղել ամբողջի կեսը: Դու ամբողջությո՛ւն ես. դա է քո իրական բնույթը:
Եթե դու զուգընկեր ես փնտրում, եթե փոխհարաբերվելիս դու քեզ լավ չես զգում, որովհետև քեզ ամբողջի «կես» ես համարում, եթե դու դժբախտ ես քո մենակության մեջ և վախենում ես դատարկությունից, ապա զուգընկերոջդ կփոխանցես քո դժբախտ դաշտը, իսկ այդ մտահոգությունը հետագայում «կռիվ է գցելու» ձեր հարաբերությունների մեջ:
Քո երջանկությունը գտի՛ր քո ներսում: Ուրա՛խ դարձրու այն տարածքը, որտեղ ապրում ես և մնա՛ այնտեղ: Բացահայտի՛ր քո մենակության բերած ուրախությունը: Քանի դեռ կփորձես փախչել դրանից, դու միշտ մենակ կլինես, որովհետև դու, ըստ էության, փոխչում ես ինքդ քեզնից. սա գոյություն ունեցող ցավերից մեծագույնն է:
Գտիր ուրախությունը քո՛ ներսում: Եղի՛ր այն, ինչ միշտ ցանկացել ես լինել: Եվ, երբ դու պատրաստ լինես, տարածքում կհայտնվեն նաև ուրիշները՝ ցանկալի ընկերներ կամ զուգընկեր: Թող նրանք շատախոսեն, ծիծաղեն, խաղան, մնան, եթե կմնան, և գնան, եթե կգնան:
Ուրախացի՛ր նրանց ազատությամբ: Ըմբռնի՛ր այդ կապը խորությամբ:
Ուշադրությո՛ւն դարձրու, երբ դու երջանիկ ես, ուշադրություն դարձրու, երբ դու դժբախտ ես, մի՛ մեղադրիր ուրիշներին և երախտապարտ եղիր կյանքին:
Օգնի՛ր նրանց սովորել սիրել իրենց մենակությունը ևս: Հնարավո՛ր է, որ դու քո ընկերների, զուգընկերոջ համար սիրահարի նոր կերպար ես դիտվում: Հնարավո՛ր է, որ դու ամուսնանաս, հնարավո՛ր է՝ ապրեք միասին և ընտանիք կազմեք, հնարավո՛ր է նաև, որ դուք այլևս էլ երբեք չտեսնեք իրար:
Խորքային հաղորդակցության ուրախության դեպքում էթիկետը նշանակություն չունի. ապագան հոգ կտանի ձեզ: Եվ դու քո երկրորդ կեսին կգտես քո ներսում, իսկ մենակ մնալու վախը կանհետանա արևի ճառագայթների մեջ…
Աղբյուրը՝ Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին