Բրունո Ֆերերրո «Կան մարդիկ, ովքեր չգիտեն…»

Бруно-Фереро1

Դոն Բրունո Ֆերերրոն մեր ժամանակակիցն է, ծնվել է 1946 թ.-ին, Իտալիայում: Նա կաթոլիկ եկեղեցու քահանա է:Ուսումնասիրում է փիլիսոփայություն, հոգեբանություն, աստվածաբանություն: Զբաղվում է պատանիների կրթության և դաստիարակության հարցերով: 1974 թ. հիմնադրել է հայտնի «Mondo Erre» պատանեկան ամսագիրը, 1988թ.-ից օգնում է Elledici հրատարակչությանը: 1990-1995 թթ. եղել է «Dimensioni Nuove» ամսագրի գլխավոր խմբագիրը: Զբաղվում է նաև լրագրությամբ: Պատանիների դաստիարակության թեմաներով գրքեր է գրում: Ունի գործեր նաև կրտսեր դպրոցականների համար: Հանդես է գալիս հոդվածներով, որոնք տարածվել են 130 երկրներում, նրա գործերը թարգմանվել են աշխարհի 29 լեզուներով: Ազատ ժամանակ երեխաների իրավունքների թեմայով դասախոսություններ է կարդում: Դոն Բրունո Ֆերերրոն աշխարհին հայտնի է  «365 փոքրիկ պատմություններ հոգու համար» գրքով: Ցավոք, Բրունո Ֆերերրոյի մասին շատ բան պարզել հնարավոր չեղավ. ռուսալեզու կայքերը աղքատիկ են և քիչ բան են փոխանցում, դրա փոխարեն բավականաչափ ակտիվ են ուկրաինական կայքերը: Պատճառը, հավանաբար, վերջին տարիներին Ֆերերրոյի` Լվով այցելության հետ է կապված:

Կան մարդիկ, ովքեր չգիտեն

Կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե որքա՜ն կարևոր է, որ իրենք գոյություն ունեն:

Կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե որքա՜ն կարևոր է իրենց հայտնվելը մեկ ուրիշի կյանքում:

Կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե որքա՜ն ուրախություն է ուրիշներին պատճառում իրենց բարյացկամ ժպիտը:

Կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե ուրիշների համար որքա՜ն բարի է իրենց մտերմությունը:

Կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե որքա՜ն աղքատ կզգային ուրիշներն առանց իրենց:

Կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ իրենք երկնքի պարգև են:

Բայց կարող էին իմանալ, եթե մենք այս մասին ասեինք նրանց:

Աղբյուրը` Бруно Ферреро

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Բրունո Ֆերերրո «Վարդը»

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Բրունո Ֆերերրո «Կան մարդիկ, ովքեր չգիտեն…»

  1. Уведомление: Բրունո Ֆերերրո «Վարդը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Սուրբ Ֆրանցիսկի քարոզը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s