Պահպանիր քո բարի սիրտն ու խիզախ հոգին

26169588_951285261691383_5911754656460795370_n

Երջանկություն ասվածը նույնքան անսահմանորեն բազմաշերտ է, որքան մենք` ինքներս:

Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչն է այս կյանքում իրեն երջանիկ դարձնում: Բայց ինձ թվում է, որ գոյություն ունեն հիմնարար ինչ-ինչ բաներ, որոնք կարող են երջանկության նոր գիտակցությամբ լցնել յուրաքանչյուր մարդու կյանք:

1. Եվ այսպես՝ ուզում եմ սկսել շրջապատի մարդկանցից եկող զգացողություններից: Օրվա ընթացքում մենք ժամեր շարունակ մարդկանց հետ ենք` գործընկերներ, ընկերներ, ընտանիք կամ ուղղակի անծանոթներ: Հենց նրանք են մեզ կարևորություն և օգտակարություն հաղորդում: Հաճախ այնպե՜ս ուզում ես անցնողի դեմքին ժպիտ տեսնել կամ ուղղակի լսել «ինչպե՞ս ես» անկեղծ հարցը, որն առավել հաճախ տրվում է քաղաքավությունից ելնելով: Յուրաքանչյուր մեկին ուղղակի անհրաժեշտ է զգալ, որ ինքը թիմի մի մասն է, մի թիմի, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել իրեն: Այդ իսկ պատճառով ձեզ շրջապատեք այնպիսի մարդկանցով, ովքեր ընդունում և անկեղծորեն սիրում են քեզ:

Հա՛, մի բան էլ՝ մի վախեցեք բացվել աշխարհի առաջ և ընդառաջ գնալ այնպիսի բաների, որոնք ուրիշների կյանքը թեկուզ դույզն-ինչ կերպով թեթև և հաճելի կդարձնեն: Մենք ամեն օր կարող ենք հրաշքներ գործել:

2. Եղե՛ք համարձակ և սկսեք ոչ միայն խոսել ձեր երազանքների մասին, այլև իրականություն դարձրեք դրանք: Ընդառաջ գնացեք ձեր մտավախություններին ու մտահոգություններին: Դա լավագույն հարթակն է, որ կարող է տալ մեզ կյանքը: Միայն ինքներս մեզ հաղթահարելով կարելի է իմանալ, թե ով ենք մենք իրականում և ինչն է մեզ երջանիկ դարձնում:

Փորձեք իրերի հետ հիշողություններ կապել: Այդ դեպքում դրանք ավելի թանկ և կարևոր կդառնան մեզ համար: Գնե՛ք զգացողություններ և զգացմունքներ: Մի տարի անց մենք միայն դրանք կարող ենք հիշել: Նույնիսկ, եթե դուք ինքներդ կարծում եք, որ այդ գաղափարը պարզապես խենթություն է և չի կարող աշխատել՝ պարզապես վերցրեք ու արեք դա: Սխալ տարբերակներ ուղղակի գոյություն չունեն, դրանք ապրում են մեր գլխում՝ ինչ-որ տեղ: Իրականում դրանք պարզապես գոյություն չունեն:

3. Սովորե՛ք հետևել գործընթացներին՝ մի՛ շտապեք, մի՛ փորձեք ուժերի լարումով հասնել նոր մակարդակի: Դուք միշտ բաց կթողնեք մի բան, և հաղթանակի գագաթն այնքան բարձր չի լինի, որքան կցանկանայիք: Այդ պատճառով փորձեք ուղղակի լեռը նվաճելու ձգտում ունենալ: Հանգիստ և հաճույքով արեք այն բաները, որոնք ձեզ դուր են գալիս: Հենց դրանք ձեզ շատ ավելի երջանկություն կբերեն, քան րոպեական տրված մեդալը:

4. Հաճախակի եղեք բնության գրկում և շնչեք թարմ օդ: Ի վերջո, մենք բնության զավակներ ենք և այն հիանալի կերպով ոգեշնչում է մեզ, օգնում է հանգստանալ: Աշխատանքից առաջ կամ հետո 15 րոպե գտեք և մենակ մնացեք ինքներդ ձեզ հետ: Թույլ տվեք՝ մտքերը զարգանան առավել հստակ և հասկանալի կերպով: Շնչեք թարմ օդը և հիշեք՝ հանուն ինչի եք ամեն օր արթնանում և պարզապես ժպտացեք: Կան շատ բաներ, որոնք ջերմացնում են մեր սրտերը և արժանի են, որպեսզի երբեմն հիշվեն:

5. Ավելի շատ կարեկցանք և հոգատարություն: Ավելի ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց: Մի՛ վախեցեք օգնություն ցուցաբերել, պարզապես օգնեք մարդկանց: Մեզնից շատերի համար դժվար է լինում խոստովանել, որ օգնության և աջակցության կարիք ունենք: Դրա համար առաջին քայլը դուք արեք: Ուղղակի փորձեք և մեծ թվով երախտապարտ մարդկանց կտեսնեք: Ի վերջո, տալը միշտ հաճելի է, քան վերցնելը: Երբեմն փոքր բանը, որն անում ես ուրիշի համար՝ կարող է նրան աներևակայելի երջանիկ դարձնել:

Իհարկե՛, սրանք ընդամենը նշումներ են, որոնք կարելի է մշակել և լրացնել: Բայց ես վստահ եմ, որ անգամ սա անելով մեր կյանքը կդառնա ավելի պայծառ և կլցվի բոլորովին այլ իմաստով:

Երջանկությունը հոգեվիճակ է, որը մենք պետք է ձևավորենք: Եվ աշխատենք այդ ուղղությամբ: Եվ ամենագլխավորը՝ պահպանենք մեր բարի սիրտն ու խիզախ հոգին:

Աղբյուրը` Елизавета Ракицкая

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Պահպանիր քո բարի սիրտն ու խիզախ հոգին»

  1. Уведомление: Պահպանիր քո բարի սիրտն ու խիզախ հոգին — Հայկական կակաչ (Papaver Armeniacum) — Քրիստինա Հովհաննիսյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s