Երջանկություն գոյություն ունի: Ու, քանի որ այն գոյություն ունի, հնարավոր է, որ դրա համար էլ մարդիկ բառ են ստեղծել՝ այն անվանելով երջանկություն: Անհնար է երջանկությունը ղեկավարել, զարգացնել կամ կազմակերպել:
Երջանկությունը ձեզնից ու այն ունենալու ձեր ջանքերից դուրս մի բան է:
Դա նման է այգում փորված այն փոսին, որով դուք ամբողջովին կլանված եք՝ ամբողջ աշխարհը, ներառյալ նաև ձեզ մոռացության տված: Հենց դա է երջանկությունը:
Երջանկությունը միշտ ձեզ հետ է: Այն ոչ մի ընդհանուր բան չունի եղանակի, կտրվող փայտի կամ էլ պարտեզում փորված փոսի հետ:
Երջանկությունը առնչություն չունի որևէ բանի հետ:
Դա ուղղակի հանկարծակի, հանգստացնող, ձեր էության ներսում առկա չպարտադրված հոգեվիճակ է, որը ձեզ հետ է. այն չի գալիս և չի գնում:
Այն միշտ կա ճիշտ այնպես, ինչպես ձեր շնչառությունը, սրտի բաբախյունը, արյան շրջանառությունը մարմնում:
Երջանկություն կա միշտ, բայց, եթե դուք սկսեք փնտրել այն, ապա դժբախտություն կգտնեք:
Պարզապես դադարեք փնտրել այն, և դուք կգտեք, քանզի որոնել նշանակում է մտքի ջանք, մինչդեռ չորոնում նշանակում է հանգիստ հոգեվիճակ:
Իսկ երջանկություն հնարավոր է միայն, երբ դուք խաղաղ եք:
Աղբյուր՝ Ошо — Радость. Счастье, которое приходит изнутри
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին

Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան