Քանի օր է՝ մտածում եմ ու մտածում: Լավ, այ պետություն ջան, բա ձեր մեջ մի տղամարդ չկա՞, որ համարձակություն ունենա՝ գա, կանգնի հրապարակում՝ ժողովրդի առաջ ու մարդավարի՝ պարզ-շիտակ ասի.
-Հա՛, ժողովուրդ ջան, դուք ճիշտ եք, մենք լիքը սխալներ ենք արել, լիքը չլուծված խնդիրներ ենք կուտակել, թալանել ենք, ձեր ապրելը դժվարացրել, գրեթե անհնար ենք դարձրել, երկիրը դատարկել ենք: Հասկանում ենք ձեր զայրույթն ու ընդվզումը, ներե՛ք մեզ, ախպեր, մենք մեղավոր ենք ձեր առաջ:
Թե չէ, դրել եք՝ վրա-վրա զգոնության կոչ-հայտարարություններ եք անում և, կամ՝ բռնություն եք գործադրում: Ի՜նչ մի դժվար է հասկանալ, որ բռնությունով հարցեր չեն լուծվի:
Հետգրություն
Աստվա՜ծ իմ…էս ի՜նչ է կատարվում Երևանում: Խենթանալիք է, աներևակայելի, ցնցող…
23. 04, ժամը` 19. 00
Նունե Մովսիսյան
Լուսանկարը՝ hetq.am-ի
Уведомление: Ինչը ինձ դուր չի գալիս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դառնացած ժողովուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)