Ջեֆ Ֆոստեր «Ո՞վ ես դու առանց քո հոգևոր պատմության»

Այս-նկարը-մեծ-արագությամբ

Ո՞վ ես դու առանց քո հոգևոր պատմության:

Խնդրո՜ւմ եմ, ինձ հետ մի՛ խոսիր «մաքուր գիտակցությունից» կամ «բացարձակ կեցությունից»:

Ես ուզում եմ իմանալ՝ դու ինչպես ես վերաբերում քո գործընկերոջը:

Ինչպես ես վերաբերում քո երեխաներին, ծնողներին, քո թանկ մարմնին:

Խնդրում եմ իմ գլխին ճառ մի՛ կարդա «եսի» պատրանքների կամ այն մասին, թե ինչպես ես դու ընդամենը 7 օրում հասել երջանկության:

Ես ուզում եմ քո սրտից եկող անկեղծ ջերմությունը զգալ:

Ես ուզում եմ լսել, թե որքան լավ ես դու կարողանում ունկնդրել:

Ինչպես ես ընդունում տեղեկությունը, որը չի համապատասխանում քո անձնական փիլիսոփայությանը:

Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ես շփվում այն մարդկանց հետ, ովքեր համաձայն չեն քեզ հետ:

Ինձ մի՛ ասա, որ դու զգոն ես և ազատ ես էգոյից:

Ես ուզում եմ քեզ ճանաչել բառերից անդին:

Ես ուզում եմ իմանալ՝ ինչպես ես քեզ պահում, երբ դժբախտություն է պատահում:

Դու կարողանո ՞ւմ ես ամբողջությամբ թաղվել ցավի մեջ` չձևացնելով, թե անխոցելի ես:

Դու կարողանո ՞ւմ ես զգալ քո զայրույթը և չգնալ բռնության:

Դու կարողանո ՞ւմ ես հանգիստ թույլ տալ ապրել քո վշտին՝ չդառնալով նրա ստրուկը:

Դու կարողանո ՞ւմ ես զգալ քո անպատվությունը՝ չանպատվելով ուրիշներին:

Դու կարողանո ՞ւմ ես կոտրվել և ընդունել այն:

Դու կարողանո ՞ւմ ես ներողություն խնդրել և իրականում ներողամիտ լինել:

Դու կարողանո ՞ւմ ես լիովին մարդ լինել աստվածային էությանդ խորքերում:

Բարեկա՛մ, ինձ հետ մի՛ խոսիր քո հոգևոր լինելուց: Ինձ դա այնքան էլ հետաքրքիր չէ:

Ես ուղղակի ուզում եմ ՔԵԶ հանդիպել:

Ճանաչել քո թանկագին սիրտը:

Հասկանալ լույսի համար պայքարող գեղեցիկ մեկին`

Հոգևոր մարդու մասին բառերից

Եվ արհեստական խոսքերից անդին:

Աղբյուրը`  Джефф Фостер

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Ջեֆ Ֆոստեր» 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий