Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք

Osipyan.jpg

Խոսքս վարչապետի այսօրվա հայտարարության` երկրի թալանի և կոռուպցիայի մասին է:

Ինչ խոսք, սա իսկական աղետ է, ինչ խոսք, սա խարխլում է մեր պետության հիմքերը, ինչ խոսք, դրա հետ է կապվում արտագաղթը, ինչ խոսք, արդարությունը պետք է վերականգնվի, մեր երկրի թալանված գանձարանը`​ նույնպես, բայց…կառավարություն ջան, արի կլինի աշխատանքիդ շեշտադրումը փոխիր` հասարակությանը կերակրելով ոչ թե թալանչիների մասին բացահայտումներով, այլ պայծառ ու լուսավոր` մշակութային, կրթական, տնտեսական այնպիսի իրադարձություններով, որոնք լցված կլինեն սիրուն ու դրական էներգիայով և մարդկանց ապրելու, ստեղծագործելու ուժ կտան:

Պետություն ջան, գտիր, բարձրաձայնիր, գնահատիր, կենտրոն բեր և օրինակ դարձրու Մարդուն ( նման մարդիկ Հայաստանում կան, հաստա՛տ կան), ովքեր իրենց ուսերին են տանում այս երկրի բեռն ու լուծը: Թող նրա՛նք դառնան մերօրյա հերոսներ: Հերոսն այդ կարող է լինել լավ հողագործ, հոգատար բժիշկ, հմուտ վարպետ, բարեպաշտ քահանա, արդարամիտ մտավորական, ի վերջո, արհեստն ու մասնագիտությունն էական չեն: Չէ՞ որ մեր ժողովուրդը դարեր շարունակ կանգուն է մնացել ոչ թե թալանչիների և գիշատիչների, այլ ազգանվեր ու անձնուրաց մարդկանց շնորհիվ: 

Թե չէ այսօրվա մեր իրականությունը շատ է ճնշող, հոգնեցնող և վհատեցնող: Մի խոսքով` դիմանալու բան չէ: Աստծո սիրուն, չէ՛ էլի… «Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհաննես ԺԲ.36):

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s