Կարլոս Կաստանեդա «Ժամանակի անիվ»

kastaneda

Կարլոս Արանա Կաստանեդա  Ազգությամբ պերուացի այս գրողը մարդաբանության պրոֆեսոր է, փիլիսոփա, էզոթերիկ և միստիկ մտածող: Գրողին ճանաչում է բերել «Դուն Խուանի ուսմունքը» գրքերի շարքը (11 գիրք): Այս գրքերը վաճառվում են շուրջ 12 միլիոն օրինակով ու թարգմանվում 17 լեզվով։

Կաստանեդա «Ժամանակի անիվ»

Ռազմիկի խոնարհությունը և աղքատի խոնարհությունը շատ տարբեր բաներ են: Ռազմիկը ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհում, բայց և միևնույն ժամանակ ոչ մեկին թույլ չի տալիս իր առաջ գլուխ խոնարհել: Աղքատը, ընդհակառակը, ծնկի է իջնում և գլխարկ հանում նրանց առաջ, ում որ համարում է իրենից բարձր: Բայց և անմիջապես պահանջում է, որպեսզի նրանք, ովքեր իրենից ցածր են` խոնարհվեն իր առաջ:

Ռազմիկի ինքնավստահությունը և սովորական մարդու ինքնավստահությունը միանգամայն տարբեր բաներ են: Սովորական մարդը ճանաչում է փնտրում շրջապատի մարդկանց աչքերում` դա համարելով իր ինքնավստահության գրավականը: Ռազմիկը ճանաչում է որոնում սեփական աչքերում` դա համարելով ինքնավստահություն: Սովորական մարդը կառչում է շրջապատի մարդկանց, իսկ ռազմիկը հույսը դնում է միայն իր վրա:

Ինքնավստահ լինել` նշանակում է, որ դու, անշուշտ, գիտես ինչ-որ բան: Ռազմիկի խոնարհությունը արարքների և զգացմունքների կատարելագործումն է:

Սեփական անձի վրա կենտրոնացված լինելը առաջացնում է սարսափելի հոգնություն: Նման դիրքորոշում ունեցող մարդը խուլ և համր է մնացած ամեն ինչի հանդեպ: Այդ տարօրինակ հոգնությունը նրան խանգարում է փնտրել և տեսնել իր շրջապատում գտնվող բազմաթիվ հրաշքներ: Հետևաբար, նա բացի պրոբլեմներից ոչինչ չունի:

Զայրանալ մարդկանց վրա` նշանակում է նրանց ինչ-ինչ արարքներ կարևորել: Անհրաժեշտություն կա ազատվել նման զգացումից: Մարդկանց արարքները չեն կարող և չպիտի լինեն այնքան կարևոր, որ անձնական կենսական կարևորության մեր այլընտրանքը` անփոփոխ հանդիպումներն անսահմանության հետ, մղվեն հետին պլան:

Սեփական անձի կարևության զգացումը մարդուն դարձնում է անհույս` դանդալոշ, անշնորհք և դատարկ: Լինել ռազմիկ` նշանակում է թեթև և շարժուն լինել: Ինքնահավանության զգացումը մարդու ամենագլխավոր և ամենաուժեղ թշնամին է: Նա տառապում և վիրավորվում է մտերիմների արարքներից և ոտնձգություններից, և այդ հանգամանքը նրան թուլացնում է:

Սեփական անձի կարևորության զգացումը կամ ինքնահավանությունը ստիպում է մարդուն ամբողջ կյանքում մշտապես ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկի կողմից վիրավորված զգալ: Այն դեպքում, երբ սովորական մարդը կամ հաղթող է, կամ պարտվող, ըստ այդմ` հալածող կամ տուժող:

Դիտողականությունը հեռու է վանում հաղթանակի պատրանքը, պարտությունն ու տառապանքը: Երբ ռազմիկը հաղթահարում է կասկածները և վախերը, նա սկսում է մտածել իր մահվան մասին: Մահվան մասին միտքը միակ բանն է, որ կարող է կոփել մեր ոգին: Ռազմիկն ամեն ինչից առաջ պետք է հասկանա, որ, եթե անգամ իր գործողություններն անօգուտ են, ինքը պարտավոր է դրանք կատարել (կարծես թե այդ մասին ինքը չգիտեր): Սա այն է, ինչ շամաները կոչում են հիմարության վերահսկում:

Սովորական մարդը չափազանց մտահոգ է, որ ինքը սիրի մարդկանց և, որ մարդիկ իրեն սիրեն: Ռազմիկը սիրում է, և վերջ: Նա սիրում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր են գալիս, այն ամենը, ինչն ինքը հավանում է, բայց նա օգտագործում է իր վերահսկվող հիմարությունը` անհանգստություն չապրելով այդ ամենի համար: Մի բան, որ ամբողջովին հակառակն է սովորական մարդու դեպքում: Մարդկանց սիրել կամ սիրված լինել նրանց կողմից. սա մարդուց առայժմ հեռու և այսօր ոչ հասանելի իրողություն է:

Մարդիկ, որպես կանոն, չեն գիտակցում, որ ցանկացած պահի կարող են իրենց կյանքից ինչ-որ բան դուրս նետել: Եվ դա կարող են անել ցանկացած ժամանակ և անմիջապես: Մինչդեռ սովորական մարդը կարծում է, որ կասկածներին տրվելը և երկմտելը զգայունության և հոգևոր լինելու նշան է:

Ճշմարտությունն այն է, որ սովորական մարդը բավականաչափ հեռու է զգայուն լինելուց: Նա իրեն միտումնավոր կերպով մոլորեցնում է` նեղմիտ բանականությամբ ինքն իրեն դարձնելով հրեշ կամ սուրբ, բայց իրականում նա չափազանց փոքր է նման մեծ չափերի մեջ տեղավորվելու համար:

Մեր բանականությունը մեզ ստիպում է մոռանալ, որ նկարագրությունը միայն նկարագրություն է. նախքան դրա գիտակցումը` մարդկային էությունը ինքն իրեն փակում է կախարդական շրջանի մեջ, որի միջից հազվադեպ է դուրս գալիս կյանքի` իր բաժին ժամանակի ընթացքում:

Սովորական մարդը սովոր է գիտակցել միայն այն, ինչը կարևոր է համարում իր համար: Բայց իսկական ռազմիկը միշտ գիտակցում է ամեն ինչ: Գիտունը, աշխարհը շատ սիրուն և լուսավոր նկարագրելուց հետո, ժամը հինգին դուրս է գալիս տնից, որպեսզի իր հրաշալի տպավորություններից հանգստանա:

Նա, ով ուզում է հետևել ռազմիկի ուղուն, պետք է ազատ լինի տիրելու կրքից և իրերին կառչած մնալուց:

Աղբյուրը` Карлос Кастанеда — Колесо времени

Ռուսերնեից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կաստանեդայից թարգմանություններ գտա` Mediamag.amԱրտակ Կոլյանի կայքում և Հովիկ Չարխչյանի բլոգում
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Կարլոս Կաստանեդա «Ժամանակի անիվ»»

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s