«Մենք պետք է սովորենք աղոթել` ոչ թե աղաչել, այլ հանդիպել Աստծուն»:Անտոնի Սուրոժսկին ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս է, Սուրոժի մետրոպոլիտ, աստվածաբան, փիլիսոփա, քարոզիչ։
Աստծուն դրեք ափի մեջ
Այնպես ստացվեց, որ ես մի անգամ «Ուկրաինա» հյուրանոցի մոտ կանգնած սպասում էի, որ տաքսի գար: Ինձ մոտեցավ մի երիտասարդ և ասաց.
— Դատելով ձեր հագուկապից` կարելի է եզրակացնել, որ դուք հավատացյալ եք, քահանա՞ եք:
Ես պատասխանեցի.
-Այո՛:
— Իսկ ես չեմ հավատում Աստծուն:
Ես նրան նայեցի և ասացի.
-Ափսո՛ս:
-Իսկ դուք ինչպե՞ս կարող եք ինձ ապացուցել, որ Աստված գոյություն ունի:
-Իսկ ձեզ ինչպիսի՞ ապացույցներ են հարկավոր:
-Դե, ահա ափի մեջ դրեք ձեր Աստծուն, և ես կհավատամ Նրան…
Նա պարզեց ձեռքը, այդ պահին ես նկատեցի նրա ամուսնական մատանին: Ես նրան ասացի.
-Դուք ամուսնացա՞ծ եք:
-Ամուսնացա՛ծ եմ:
-Երեխաներ ունե՞ք:
-Ունեմ երեխաներ:
-Դուք սիրո՞ւմ եք ձեր կնոջը:
-Իհարկե՛, սիրում եմ:
-Իսկ երեխաներին սիրո՞ւմ եք:
-Այո՛, սիրում եմ:
-Իսկ ես չեմ հավատում, որ սիրում եք:
-Էդ ո՞նց, ինչպե՞ս թե չեք հավատում, չէ՞ որ ես ձեզ ասում եմ…
-Այո՛, ասում եք, բայց ես, մեկ է, չեմ հավատում: Ահա, դրեք ձեր սերը ափի մեջ, ես տեսնեմ և կհավատամ…
Աղբյուրը` митрополит Антоний Сурожский
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ «Անտոնի Սուրոժսկի» կայքէջին
Անտոնի Սուրոժսկին ծնվել է 1914 թ.-ին, Լոնդոնում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սորբոնի համալսարան: Այնուհետև ձեռնադրվել է կուսակրոն քահանա և որպես ռազմական վիրաբույժ մեկնել ռազմաճակատ։ Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ մասնակցել է ֆրանսիական դիմադրության շարժմանը։ Դասախոսություններ է կարդացել Քեմբրիջի համալսարանում։ Նա հաճախ ելույթներ էր ունենում բրիտանական հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Մետրոպոլիտը ակտիվորեն մասնակցում էր եկեղեցական և հասարակական կյանքին և մեծ ճանաչում ուներ տարբեր երկրներում։ Անգլիայում և Իռլանդիայում նրա ջանքերով բացվել է Սուրոժի պատրիարքությունը, որը այսօր էլ գործում է:
Անտոնի Սուրոժսկին մահացել է 2003 թվականին, Լոնդոնում:
Ինչպես նաև` Սուրոժսկու պաշտոնական կայքին և արխիվին
Կարող եք նայել նաև Апостол любви.Антоний Сурожский փաստավավերագրական ֆիլմը
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)