Վահագն Դավթյան «Ծաղիկների խոսք ու շշուկ»

11400984_866839360061651_4695214268495285501_n

Օգոստոսի 15-ին ծնվել է Վահագն Դավթյանը:

Ծաղիկների խոսք ու շշուկ,
Ծաղիկների դող է այնտեղ,
Մեկը` ծիծաղ, մեկը` թախիծ,
Մեկը` կերոն, մեկը` կանթեղ…

Գտնեմ ծաղիկն ամենաբիլ`
Մթնշաղի շաղի շուրթին,
Ու երկյուղած նայեմ անվերջ,
Նրա շաղին ու կապույտին:

Թող նա դողա հայացքիս դեմ
Որպես թրթիռ, որպես աղոթք…
Ու զարմանամ, ու զարմանամ
Այդ կապույտով ու այդ շաղով…
1977թ.

Աղբյուրը` «Վահագն Դավթյան» ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ նաև՝ Վահագն Դավթյան, բանաստեղծություններ

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий