Այնտեղ
Կապույտն այնտեղ ՝ կապույտ մի դող,
Աղբյուրները՝ պատարագ,
Բարդիները լույս պաղատող
Սրբի ձեռքեր են բարակ:
Շողը այնտեղ դիպչում ցողին,
Աստղ է ծնում ու ասուպ,
Աղբյուրները ամբողջովին
Լույս են, լույսի արտասուք…
Հեռուն այնտեղ այնքան մոտիկ,
Մոտիկն այնքան է հեռու,
Որ թե գնաս ոտաբոբիկ,
Պիտի հալվես լույսերում:
Պիտի թվա, թե աշխարհում
Չկա մահվան շունչը ցուրտ,
Կա լույսի հետ խառնվելու
Պարզ ու պայծառ մի խորհուրդ…
Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,
Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,
Գարնան անձրև եմ ու առավոտ,
Ցողաթաթախ եմ ու շաղավոտ,
Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,
Ճառագայթով է շարունակվում,
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,
Որ զրնգում է արևի տակ,
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,
Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ…
Եվ առավոտյան զարմանքով տեսա,
Որ թռչունները
Ինձնից շուտ զարթնել,
Արեւի բոցից,
Ու ծլվլոցից
Ինչ-որ մի ծանոթ նվագ են հյուսում,
Որ փռեն բոբիկ ներբաններիս տակ …
Որ ծաղիկները
Նույնպես ինձանից կանուխ են զարթնել
Եվ իրենց մանրիկ,
Փխրուն ձեռքերով
Մի-մի ցող առել,
Թեքվել են խոնարհ,
Որ ցողով օծեն ոտքերն իմ բոբիկ …
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:
Դատարկ, անխռով ու կույր էի ես,
Ինչպես երևի Ադամն է եղել
Արգելված պտուղն ուտելուց առաջ:
Որ մենք կույր լինենք, լինենք անխռով
Ու լինենք դատարկ)…
Քո գալուց հետո
Ես տառապանքի կշիռն զգացի,
Խռովքը խանդի, շիկնանքը շանթի,
Տեսա մերկության ցոլանքը մաքուր,
Ես լո՜ւյսը տեսա…
Հին ավերակի քարե տվայտանք…
Իսկ մկրտության ավազանի մեջ
Անձրևաջուր է ու աստղի ցոլանք:
Մկրտվում քարե այս ավազանում,
Խունկի մխանք է, օրհնություն ու երգ,
Հույսն ու հավատը աղոթք են անում:
Անձրևաջուրը ցոլցլում է ջինջ,
Իսկ աստղը վերից այնպես է նայում,
Որ ասես ինքն էլ չի հիշում ոչինչ…
Լույս է ու քար…
Ու խելագար՝
Քարը ելնում,
Երկինք սուրում,
Բիրտ շուրթերով
Լույսն համբուրում,
Վիհերն ի վար…
Լույս է ու քար…
Ինձ համար դարձյալ հրաշքը վերին
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Այն վաղնջական երանությունն է…
Այն վայրկյանն է սուրբ,
Երբ աչքերի մեջ բաղձալի կնոջ
Վարանումները մարմրում անզոր,
Դառնում են անմեղ -մեղավոր խոստում:
Եվ դա էլ դարձյալ,
Դա էլ երևի
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Նույն վաղնջական երանությունն է…
Երևան, ինձ ներիր, ինձ ներիր,Երևան,
Որ թողած սրբատաշ հրաշքներն այս քարի,
Որ Չարենցն է երգել ու երգել Մահարին:
Ես գնամ, մոլորվեմ գիշերում քո այն կույր,
Որոնեմ այն հին բակն ու դռնակն այն փայտե,
Որ իր դեմ աշխարհի լույսն ու բախտն էր փակում:
Ու լսեմ գիշերով հեկեկանքը թառի,
Մահու չափ կարոտեմ ծամավոր աղջկան,
Ու սրտիս անամոք թախծությունը թառի:
Հեկեկա գիշերվա մայթերում ամայի,
Հասկանամ, որ կյանքում սերը մեկն է լինում
Ու միակն է լինում կյանքի պես ու մահի…
Մի նուրբ ձնծաղիկ հողից նոր ելած`
Արցունքի մի շիթ թերթերի մեջ թաց,
Մի ծիծեռնակի սրաթև սլացք,
Ինչ-որ աղջկա քնքուշ մի հայացք,
Ու թրթռում ես, սի՛րտ իմ, կրծքիս տակ…
Ի՞նչ ես դու հիշում,չգիտեմ բայց ես
Շնորհապարտ եմ. սիրտ իմ, քեզ այնպես,
Որ դու կարող ես այդպես թրթռալ
Եվ որ խենթացած կարող ես դու լալ,
Մի նուրբ ձնծաղկից, մի բեկոր հուշից,
Դաշտերին իջած կապույտ մշուշից,
Գարնան հալոցքից, հավքի սլացքից,
Ինչ-որ աղջկա քնքուշ հայացքից:
Երբ ես հեռանամ, կտանեմ ինձ հետ միայն ցավն իմ կույր,
Եվ տենդն այս վայրի, որից անընդհատ շուրթերս են ճաքել,
Իսկ մնացյալը, որ խիղճ է արդար ու սիրտ է մաքուր,
Կուզեի այնպես ես ձեզ կտակել:
Երբ նա ուզում է աղջկա կրծքի կոճակը քանդել,
Հրեղեն շողն այն, որ թրթռում է մի կաթիլ ցողում
Եվ այդ կաթիլը դարձնում կանթեղ:
Մանուշակների հրաշքն ու հասկի ոսկին է բերում,
ԵՎ այն հնչյունը, որ ծնվում ինչ-որ հեռու կարոտից
ՈՒ հավքի փոխված ճախրում վերևում:
Եվ գետակները, որ ցող են ցանում մանկանց ոտքերին,
Մասրենիները, որ բոցերն իրենց երկնքին ձոնել,
Շիկնանք են տալիս առավոտներին:
Բնակեցրել են իմ երազների կախարդ մոգերին,
Եվ խաչքարերը, որ ասես լուսե խիղճ են ու ներում
ՈՒ միշտ խոսել են ինձ հետ ոգևին…
Ձեռքը բաց անի ճամփաներն այն փակ, ախ, եղեք բարի,
Գնացեք, գտեք մամռած թախիծը դարավոր այդ տան
ՈՒ սիրտս դրեք սեմի սուրբ քարին…
Կարոտի չափ տրտում,
Հեոու-հեռվում մի լուրթ երկիր,
Սասնա կորած մի տուն։Ծուխն է ելնում բարա՜կ-բարա՜կ,
Անուշ հոտ կա հացի,
Ու կա մաքուր մի աղբյուրակ,
Նման անուշ լացի…Ո՞վ է կանչում հեռվից, քեզ ո՞վ,
Ո՞վ է ձայնում, իմ ծուռ,
Աչքերդ փակ՝ սև կածանով
Ո՞ւր ես գնում, ախ, ո՞ւր…
Իջել է որպես արծաթե սափոր,
ԵՎ ուռին կարծես աղջիկ է չքնաղ,
Ջրի է գնում առվակի ափով:
Երգում է խումար աչքերի մասին,
Ու նրա երգը ջինջ ու հեռավոր
Երազ է հյուսում գյուղի երազին:
Ննջում է հանդարտ՝ գլուխը հողին,
ՈՒ երազի մեջ լսում, թե ինչպես
Գինով է լցվում սիրտը խաղողի:
Уведомление: Օգոստոսի 15-ին ծնվել է Վահագն Դավթյանը « Մեդիամանկավարժական բլոգ
Շնորհակալություն տիկին Նունե…
НравитсяНравится
Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վահագն Դավթյան «Չբերեի՞ … թողնեի այնտե՞ղ …» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վահագն Դավթյան «Սարդարապատ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վահագն Դավթյան «Սարդարապատ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
shaaaat shnorhakalutyun gexecik banastexcutyunneri hamar
НравитсяНравится
Уведомление: Խոսք Նոր տարուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վահագն Դավթյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վահագն Դավթյան «Ծաղիկների խոսք ու շշուկ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 27.09.2022 — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 27.09.2022 – Անաիս Բեգլարյան, 9-րդ դասարան, Ավագ դպրոց
Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 30.09.2022 — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 4.10.2022 — Հայոց լեզու, գրականություն