Սովորական լինելը հոգևոր հասունության որակներից մեկն է:
Հասարակ պահվածքը տվյալ պահի պարզ ներկայություն է, ինչի շնորհիվ գաղտնիքը բացահայտում է իրեն:
Մենք խորապես գնահատում ենք գիտակցության` անսահմանորեն բազմազան ձևեր ստեղծելու կարողությունը, մինչդեռ սովորականությունը հետաքրքրվում է այն ամենով, ինչը Այստեղ է և Հիմա` շնչառության և քայլքի սովորական լինելու գաղտնիքը, մեր փողոցի ծառերը և սերը մտերիմի նկատմամբ: Այն պայմանավորված չէ առեղծվածային ձեռքբերումներով կամ էլ արտակարգ ընդունակություններով:
Հենց մենք սկսենք ինքներս մեզ հետ մնալ առանց պահանջների և առանց հրաշքների ակնկալիքի, ապա կսկսենք մեզ հանգիստ զգալ Տիեզերքում, որովհետև սովորականի համար այլևս գոյություն չունի ոչինչ բարձր և ոչինչ ցածր:
Սովորական, հասարակ պահվածքը մեզ խաղաղություն է բերում…
Աղբյուրը` Джек Корнфилд
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Դասավանդողի հաշվետվություն (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Դասավանդողի ուսումնական գործունեության ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ