Խոնարհումս, Շառլ Ազնավուր

aznavur_1

Ես կարող եմ անվերջ ու լիուլի հիանալ Մարդով: Փառք տալ Աստծուն, որ ճանաչում եմ նման մեկին, անգամ ծածուկ աղոթել նրա համար, բայց, կներեք, ես չեմ կարող և չեմ ուզում պաշտել Մարդուն: Դա ինձնից դուրս մի բան է: Երբեք չեմ հասկացել և հրաժարվում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր կուռքեր են ստեղծում և սկսում ինքնամոռաց երկրպագել: Սա որպես նախաբան:

Իսկ հիմա դառնամ զողորմի տի տամ մեկին, ում ես միշտ սիրել եմ, մի՜շտ…

Ովքեր քիչ, թե շատ ճանաչում են ինձ, գիտեն նաև, որ ես առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել (և շարունակում եմ ունենալ. ոչինչ չի փոխվել) Շառլ Ազնավուրի հանդեպ: Եվ գիտե՞ք՝ ամենևին չզարմացա, որ վերջին ժամերին շատերը զգուշորեն զանգահարում էին ինձ: Այդպես խոսուն-լուռ ցավակցում են մեկին, ով հարազատի է կորցրել…

Ես հիմա չեմ ուզում խոսել Շառլ Ազնավուրի ապրած կյանքի և գործունեության մասին. դուք դա ինձնից լավ գիտեք: Ես հիմա ուզում եմ ասել այլ բան: Որպես հարգանքի և մեծարանքի նշան, ինչո՞ւ չի կարելի արժանապատիվ ու սիրուն՝ Ազնավուրին արժանի մի բան անել: Ասենք՝ սգո օր հայտարարելու փոխարեն, որպես աղոթք, քաղաքով մեկ բարձրաձայն հնչեն նրա երգերը:

Ինչո՞ւ ենք ուզում լուսավոր մարդկանց հիշատակն անպայման սգով, ողբասացությամբ կամ հուշարձանով արժևորել, չէ՞ որ Նրանք՝ այդ լուսավոր մարդիկ, իրենց երկրային տարիներն ապրել ( համենայն դեպս, փորձել են ապրել. դա գրեթե նույն բանն է) վերերկրային-հոգևոր կյանքով: Ախր, ինչո՞ւ ենք ուզում անպայման նյութականացնել…

Խոնարհումս, Շառլ Ազնավուր: Շնորհակալ եմ, որ Դու կաս իմ կյանքում…

Լուսանկարը՝  Շառլ Ազնավուրի պաշտոնական կայքից

Նունե Մովսիսյան

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Խոնարհումս, Շառլ Ազնավուր»

  1. Уведомление: Շառլ Ազնավուր «Emmenez-moi» («Տարեք ինձ») | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s