Երևանս` թանկս, միակս, տոնդ շնորհավոր: Ես ծնվել եմ քո գրկում, ապրել ու մեծացել եմ քեզ հետ: Երևանն իմ մեջ է, իմ ներսում, հավանաբար, այդ է պատճառը, որ ես մի քիչ, շա՜տ քիչ երևանոտ եմ: Երևանը ես եմ և բոլոր նրանք, ովքեր սիրում են (կամ դեռ չգիտեն, որ սիրում են) իմ, քո` բոլորիս մայր քաղաքը:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:
Կենացդ
2004 թվականից «Էրեբունի-Երևան» երգը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի խորհրդանիշ օրհներգն է։ Օրհներգի բառերի հեղինակը Պարույր Սևակն է, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի։
Էրեբունի-Երևան
Երևան դարձած իմ Էրեբունի, Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի, Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում, Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի… Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի… |