Ագլայա Դատեշիձե «Թուլության մանիֆեստ»

3sEjLR5ucHg

Ես զարմանում եմ` հասարակությունը ինչու է մարդկային որոշ որակներ խրախուսում, իսկ որոշներն էլ` ոչ: Օրինակ` լավ է լինել բարի, ուրախ, առողջ: Եվ հակառակը` լավ չէ լինել տխուր, անօգնական կամ կորած-մոլորած: Մարդկային որոշ որակներ բացասական զգացմունքներ են համարվում ոչ թե, որ դրանք վնասակար են, այլ որ դրանց միջով անցնելն ինչպես մարդու, այնպես էլ շրջապատի համար դժվար է ու ցավոտ: Ուրիշ մեկին ապրումակցելը շրջապատի մարդկանց ստիպում է ընկղմվել սեփական` տհաճ համարվող զգացումների մեջ: Հասուն հայացք ունենալու քո ճանապարհին հանդիպում են զգացումներ, որոնք առավել քան դժվար են հաղթահարվում` հիասթափություն, տխրություն, հուսահատություն և անզորություն, շփոթվածություն, անհանգստություն կամ վախ: Դրանք երբեմն տիրապետող են դառնում, իշխանություն են ունենում քեզ վրա` ստիպելով կոտրվել և փակվել: Շատ դժվար է նաև դիմանալ, երբ քո կողքի մարդը հիվանդ է, վախենում է կամ հանդիպել է սեփական անզորությանը: Նա կանգ է առնում և սկսում ճնշել շրջապատը:

Ավելի հեշտ է նախատել, մեկուսացնել, խորհուրդներ տալ կամ վարկաբեկել անզորության մեջ հայտնված քո կողքինին, քան դիմակայել նրան, հետևաբար, ընդունեք խնդրեմ`

Թուլության մանիֆեստ

Ես իրավունք ունեմ թույլ լինելու: Նույնիսկ, եթե անգամ ես բոլորից ամենաթույլն եմ:

Ես իրավունք ունեմ անօգնական լինելու: Նույնիսկ, եթե ես շատ եմ տարբերվում ուրիշներից: Նույնիսկ, եթե դուրս գալու ելքը մոտ է:

Ես իրավունք ունեմ չիմանալու և չհասկանալու, թե ինչ է տեղի ունենում:

Ես իրավունք ունեմ ինչ-որ անիմաստ բան անելու: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս:

Ես իրավունք ունեմ ուզել մի բան, որի իմաստը ոչ մեկը չի հասկանում:

Ես իրավունք ունեմ ինչ-որ բան չհասցնելու և ամեն ինչ իմ ռիթմով անելու համար: Նույնիսկ, եթե ուրիշները ինձ շտապեցնում են:

Ես իրավունք ունեմ հիվանդ լինելու:

Ես իրավունք ունեմ անարդյունավետ լինելու: Անարդյունավետ` և՛ իմ, և՛ շրջապատի համար:

Ես իրավունք ունեմ առանձնանալու: Նույնիսկ, եթե իրադրությունը պահանջում է իմ լիարժեք ներկայությունը:

Ես իրավունք ունեմ հուսահատվելու:

Ես իրավունք ունեմ վարանելու, շփոթվելու, կորցնելու, վախենալու, հիասթափվելու:

Ես իրավունք ունեմ ինքնաոչնչացման, ընդ որում, այդ դեպքում միայն ես եմ դրա համար պատասխանատվություն կրելու:

Ես իրավունք ունեմ չլսելու ազդանշանները` չտեսնել վտանգն ու անտեսել ակնհայտը:

Ես իրավունք ունեմ օգտագործվել ուրիշ մարդկանց կողմից: Նույնիսկ, եթե այդ մասին ինձ զգուշացրել են:

Ես իրավունք ունեմ ցավ զգալու: Նույնիսկ, եթե ես գիտեմ, թե ինչպես կարելի է ազատվել դրանից:

Ես իրավունք ունեմ վշտանալու և արտասվելու: Ունեմ իրավունք անսխալական լինելու, նույնիսկ, եթե դա ուրիշներին անօգնական է դարձնում:

Ես իրավունք ունեմ ստին հավատալու և մանիպուլացիայի ենթարկվելու:

Ես իրավունք ունեմ տուժվելու:

Ես իրավունք ունեմ կախյալ լինելու:

Ես իրավունք ունեմ սխալվելու: Եվ սխալվելու այնքան, որքան ուզում եմ:

Ես իրավունք ունեմ իմ շահերին դեմ գնալու, ընդ որում, այդ դեպքում միայն ես եմ պատասխանատվություն կրելու:

Ես իրավունք ունեմ դժգոհ լինելու:

Ես իրավունք ունեմ ոչ մի տեղ էլ չգնալու:

Ես իրավունք ունեմ կասեցնելու իմ զարգացումը: Ես ունեմ իրավունք ետ մնալու:

Ես հարգում եմ ինձ` իմ ցանկացած դրսևորման մեջ:

Փաստը, որ ես իրավունք ունեմ այս ամենը ունենալու, դեռևս չի նշանակում, որ ես կօգտվեմ դրանից: Պարզապես ես ուզում եմ ընդունել իմ մարդկային բնույթի այդ մասը, որպեսզի իմ ունեցածի չափով թույլ տամ այդ իրավունքից օգտվել և ուրիշներին:

Աղբյուրը`  Аглая Датешидзе

Լուսանկարում` Ագլայա Դատեշիձե

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Ագլայա Դատեշիձե» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

28 отзывов на “Ագլայա Դատեշիձե «Թուլության մանիֆեստ»

  1. Уведомление: Վրացերենի օրեր — Ընթերցանության մեդիափաթեթ

  2. Уведомление: Գրականություն․ Վրացերենի օրեր – Էլեն Քարամյան

  3. Уведомление: Վրացերենի օրեր — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖

  4. Уведомление: Վրացերենի օրեր փաթեթ․․․ – Մերի Թոռունյան

  5. Уведомление: Վրացերենի օրեր — 🌷🌺Հասմիկ Հակոբյան🌺🌷

  6. Уведомление: Վրացերենի օրեր – Համբարձում Մանջոյանի բլոգ

  7. Уведомление: Վրացերենի օրեր — Գոհար Արղության

  8. Уведомление: Վրացերենի օրեր — Նանե Այնթաբյան

  9. Уведомление: Վրացերենի օրեր… – Սվետլանա Մելքումյան

  10. Уведомление: Վրացերենի օրեր — Արտաշես Գրիգորյան

  11. Уведомление: Վրացական գրականություն — ՆԱՐԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  12. Уведомление: Վրացերենի օրեր — Ստելլա Սարգսյանի բլոգ

  13. Уведомление: Վրացերենի օրեր – Նարօտ Դավթյան

  14. Уведомление: Վրացական գրականություն… — Անի Արղության

  15. Уведомление: Վրացերենի օրեր – Ռուզան Մինասյանի բլոգ

  16. Уведомление: Վրացական գրականություն. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  17. Уведомление: Գրականություն․ տնային աշխատանք․ ՎՐԱՑԵՐԵՆԻ ՕՐԵՐ․ 20․04․2019 — ԱՐԱՄԱԲԼՈԳ

  18. Уведомление: Վրացերենի օրեր… – Անի Մամիկոնյան

  19. Уведомление: Գոռ Փիլիպոսյան

  20. Уведомление: Վրացերենի օրեր – Կարեն Սարիբեկյան

  21. Уведомление: Վրացերենի օրեր – Ջուլիա 😊 Ստեփանյան

  22. Уведомление: Վրացերենի օրեր — Հասմիկ Թոփչյան

  23. Уведомление: Վրացական գրականություն | Գրիգոր Հարությունյանի բլոգ

  24. Уведомление: Գրականություն. վրացերենի օրեր (Ագլայա Դատաշիձե) — Անահիտ Թովմասյանի Ուսումնական Բլոգ

  25. Уведомление: Գրականություն. վրացերենի օրեր (Ագլայա Դատաշիձե) — Անահիտ Թովմասյանի Ուսումնական Բլոգ

  26. Уведомление: Վրացերենի օրեր  | Էլեն Սաֆարյան

  27. Уведомление: Վրացերենի օրեր – Elis Khechoyan's Blog

  28. Уведомление: Վրացերենի օրեր — Զաքարյան Էդգար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s