Լիլյա Գրադ «Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ…»

Բոլորին` այդ թվում և քեզ, հանգիստ թող, և ամեն ինչ կստացվի…

Թո՛ւյլ տուր հանգիստ շնչել-արտաշնչել…

Թո՛ւյլ տուր հայացք ձգել սեփական կյանքի վրա…

Թո՛ւյլ տուր, որ կյանքը ապրի…

Մեզ մոտ ոչինչ չի ստացվում այն ժամանակ միայն, երբ փորձում ենք մարդկանց տեղավորել մեր կողմից ստեղծված կանոնների և սպասելիքների մեջ…

Երբ բոլորից մշտապես ուզում ենք ինչ-որ բան ստանալ…
Երբ բոլորին ուզում ենք ինչ-որ ապացուցել…

Մենք նման դեպքերում ընդդիմանում ենք, համեմատվում ենք, ծանր ենք տանում ուրիշների ձեռքբերումները, վախենում ենք հետ մնալ, մրցում ենք…

Եվ սկսում ենք կյանքի հետևից վազել ինչպես շտապող ուտիճներ` այդպես էլ չկարողանալով սեփական տեղը գտնել կյանքի ունայնության մեջ …

Բայց իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ…

Մեզ տալիս են այնքան, ինչքան կարողանում են և ուզում են տալ, և պետք չէ վիճել, որովհետև մենք տալիս ենք ճիշտ նույնքան, որքան կարողանում ենք և ուզում ենք տալ…

Եվ հիմարություն է մտածել` եթե մարդը կարող է շատ տալ, ուրեմն հարկավոր է նրան պարտադրել դա անել…

Հարկավո՛ր չէ:

Որովհետև այն, ինչ արհեստականորեն է ձեռք բերվում, արհեստական էլ մնում է… 

Մենք ունենք մի ընտրություն` համաձայնվել կամ չհամաձայնվել…

Մնացածներն էլ ունեն ճիշտ նույն ընտրությունը, ընկերներ ջան, բա…

Մենք գիտենք` ինչ ենք ուզում կյանքից, սակայն ի վիճակի չենք գործնականում վայելել որևէ բան այն ամենից, ինչ ունենք… 

Մեզ հերիքում է բավականաչափ կարճ ժամանակահատված, իսկ հետո մենք, ինչպես երեխաներ, սկսում ենք սպասել նոր նվերների և զվարճությունների…

Մենք մարդուն հանգիստ չենք թողնում, և սերը փլուզվում է` հոգնելով հարաբերություններ պարզելուց և վիրավորանքներից… 

Երեխաները մեզանից օտարվում են, որովհետև մենք նրանց խրատաբար սովորեցնում ենք այն, ինչը ինքներս չենք կարողանում…

Սիրելիները փակվում են, որովհետև մենք նրանցից սպասում ենք հրաշքներ, ինչից ինքներս աղքատ ենք…

Մենք սեղմում ենք ինքներս մեզ` մերժելով սեփական բնույթը, և սկսում տխրամած մտածել, որ հեռու ենք հաջողակ մարդ լինելու մեր իսկ ստեղծած իդեալից…

Մեկ անգամ ևս`

Քեզ հանգի՛ստ թող:

Բոլորի՛ն հանգիստ թող:

Ձգտե՛ք ներդաշնակ լինել ինքներդ ձեզ հետ, այլ ոչ թե մարդկանց վրա իշխանություն ունենալ…

Սովորե՛ք ուրախությամբ արթնանալ…

Սովորե՛ք մարդկանց մեջ լավը նկատել և անպայման այդ մասին ասել: Նրանք իրենց թերությունների մասին առանց քո ասելու էլ գիտեն…

Սովորե՛ք սիրել առանց ստրկացման` ազատ և վեհանձն, այլ ոչ թե ճնշող և խանդոտ սիրով…

Սովորե՛ք ապրել ցանկացած մակարդակի մաքրության մեջ` մտքերից մինչև լվացված պատուհաններ…

Սովորե՛ք կրկին մտածել ամեն անգամ, երբ ինչ-որ բան եք անում, այլ ոչ թե ավտոմատ կերպով վերցնել պատրաստի կաղապարներ. դրանք նախատեսված են ոչ թե առանձին անհատի խնդիրները լուծելու համար, այլ ստեղծվել են, որպեսզի վերահսկեն զանգվածներ….

Սովորե՛ք վստահել նրանց, ում սիրում եք, և դուք կիմանաք` ինչպես կարող է երախտապարտ լինել մարդը, ով ազատվում է վերահսկողության նվաստացումից…

Հավատացե՛ք բնությանը, այն միակ բարձրագույն ուժն է, որ գոյություն ունի այս մոլորակում…

Կախարդա՞նք եք ցանկանում` ցորենի սերմ դրեք հողի մեջ…

Իրական գեղեցկությո՞ւն եք ուզում` նայե՛ք, թե ամեն եղանակ ինչպիսի դեկորացիաներով է իրեն շրջապատում…

Ո՞ւժ եք ուզում` ստացե՛ք այն, վստահե՛ք և սիրե՛ք ձեր մարմինն այնպես, ինչպես Նա է ստեղծել…

Բնության օրենքները պարզ են…

Եվ մենք դժբախտ ենք դառնում ճիշտ այն ժամանակ, երբ փորձում ենք բարդացնել այդ օրենքները…

Աղբյուր` Лиля Град

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Լիլյա Գրադ «Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ…»»

  1. Уведомление: Իսկ կյանքը շարունակվում է… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s