Ինչքան էլ որ մենք ուզենանք` գեղեցիկ բառերը միշտ չէ, որ ճշմարիտ են լինում:
«Այն ամենը, ինչն չի սպանում` ինձ ուժեղ է դարձնում»,- այսպես է ասել Նիցշեն, հետո խելագարվել է, իսկ հետո` մահացել: Նրա ասածը գեղեցիկ բառեր են, բայց ճշմարիտ չեն:
Այն, ինչը մեզ չի սպանում միանգամից, սպանում է դանդաղ և աննկատ: Սպանում է մեր բարությունը և վստահությունը: Քնքշանքը և անկեղծությունը: Շիտակությունը, շռայլությունը, պայծառ հայացքը և փափուկ սիրտը…
Խաբեությունը, դավաճանությունը, ստորությունը, երախտամոռությունը, դաժանությունը, անարդարությունը կարող են և անմիջապես չսպանել, այլ սպանել կաթիլ առ կաթիլ… Համբերում ենք, դիմանում ենք, իսկ վերքը ապրում է: Սպին մնում է. մաշկը` կոպտանում:
Եվ այդպես, աստիճանաբար չես էլ նկատում, թե ինչպես է մաշկը ձևափոխվում: Կարող ես ինքդ քեզ մխիթարել`ես ուժեղ եմ դարձել: Այո՛: Բայց…հոգում կտրվել է ևս մի լար, լռել է բյուրեղյա մի զանգ ևս: Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկն այնտեղ` հոգում մեռել է. մի բարի փերի կամ փոքրիկ հրեշտակ, որոնք քո մի մասնիկն էին…
Դրա փոխարեն դու արդեն գիտես, թե ինչպես է հարկավոր արձագանքել հարվածին: Ինչպիսի դաժան բառեր ասել և հարկ եղած դեպքում` ինչ պատասխան տալ:
Դու արդեն գիտես, որ կարող են հարվածել հենց այնպես` առանց որևէ բանի համար: Կամ կարող են հարվածել` երախտագիտության փոխարեն: Դու դրա համար արդեն չես էլ զարմանում: Սովոր ես: Սովորել ես նաև համբերել կամ պաշտպանվել:
Բայց ինչ-որ բան յուրաքանչյուր հարվածից հետո անդառնալիորեն կորչում է: Կորչում է դավաճանության, հիասթափության հետ միասին: Այդ ինչ-որ բանը քեզանից հեռանում է և մեռնում: Դու դառնո՞ւմ ես ուժեղ, այո՛: Բայց…ուժեղանում ես կարևոր որակների հաշվին:
Այն ամենը, ինչ ինձ չի սպանում` սպանում է ոչ անմիջապես: Բայց արդյո՞ք դարձնում է ուժեղ, թե՞ դառնում ես անտարբեր: Ո՞վ գիտե…
Հարկավոր է քչացնել այն, ինչ սպանում է: Եվ նրանց, ովքեր սպանում են` նույնպես քչացել է հարկավոր: Որովհետև նրանք, միևնույնն է, մարդասպաններ են` ուրիշների նուրբ հոգիների և բարի պոռթկումների մարդասպաններ…
Աղբյուր` Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Աննա Կիրյանովա «Խոսիր, որ քեզ տեսնեմ»
Уведомление: Մարդահոտ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նրանք ուղղակի գալիս են ետևից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ստեղծագործական բաց հավաքին ուղղված նախագիծ | Հռիփսիմե Գալստյանի բլոգ
Уведомление: Մայրենի 25.04.2019 — 😊Լիլիթ Արևշատյանի Բլոգ😊
Уведомление: Ապրիլ 25 — 💎Սեդա Հովհաննիսյան💎
Уведомление: Տնային — Նարե Սերոբյան
Уведомление: Գնալ, թե՞ չգնալ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հաճախակի հիշենք նրանց, ում սիրում ենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հաճախակի հիշեք նրանց, ում սիրում եք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրիլ 23-30 — ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԲԼՈԳ
Уведомление: Ուժեղ, թե անտարբեր. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Տնային աշխատանք 25.04.2019 — Ագապե Եիսսաղոլի