Դեռևս Սոկրատն է ասել. «Խոսիր, որ ես քեզ տեսնեմ»: Մարդու էությունը բացահայտվում է խոսքի միջոցով` նախադասությունների կապակցման, բառի ընտրության, հնչերանգի, խոսքի գրագիտության և առաջին հայացքից ոչ էական թվացող էլի մանրուքներ իրականում շատ բան են ասում խոսողի մասին: Ժողովրդական ասացվածքն ասում է. «Հագուստով ընդունում են, խելքով ճանապարհ դնում»:
Խելքը կարելի է որոշել խոսքով:
Մարդը կարող է գեղեցիկ հագնված լինել: Կարող է առանձնապես աչքի չընկնող համեստ հագուստ կրել: Կարող է քայլել ակադեմիկոս Լոսևի նման` համակենտրոնացման ճամբարի բաճկոնով կամ էլ մրոտ պինջակ հագնել, ինչպես ակադեմիկոս Լիխաչևը` Լենինգրադի բլոկադայի ժամանակ: Բայց հենց մարդը խոսում է, պարզ է դառնում, թե ինչպիսին է նրա հոգին:
Մարդու հոգու մակարդակը դրսևորվում է նրա խոսքով:
Հոգու զարգացման բարձրագույն մակարդակ —մարդու խոսքը սովորաբար հանգիստ է, ոչ բարձր տոնայնությամբ: Դյուրըմբռնելի է և հստակ: Նա խոսում է «զգուշավոր» բառերով: Նրա խոսքը հետաքրքիր է` լի է փոխաբերություններով և համեմատություններով: Նա ոչ մեկին չի անդրադառնում և չի վիրավորում: Թեև ճշմարտությունն է ասում, բայց և այնպես, նա խուսափում է կոպիտ և կտրուկ արտահայտություններ անելուց: Նրան բնորոշ է հումորը. ամենից հաճախ նա ինչ-որ բան է պատմում` ծիծաղելով ինքն իր վրա: Նման մարդու հետ խոսելուց հետո վեհացնող զգացողություն է մնում. այնպես, ինչպես լինում է լավ երաժշտություն կամ լավ ֆիլմ նայելուց հետո: Դուք նրանից ինչ-որ նոր բան եք իմանում, հոգին խաղաղվում է: Նա կարծես ուժ է փոխանցում իր բառերով: Սակայն այդ մարդիկ չափազանց զգայուն են: Եթե ինչ-որ մեկը զրպարտում է կամ կեղտոտ բաներ ասում նրանց հասցեին` նման մարդիկ ֆիզիկապես վատ են զգում: Ուղղակի վատ են և վերջ: Նրանք նույնիսկ կարող են հիվանդանալ:
Հոգու զարգացման երկրորդ մակարդակ- մարդու խոսքը ակտիվ է և էներգիայով լի, երբեմն` չափից ավելի: Նա կարող է տարբեր թեմաներից խոսել, բայց ամենից հաճախ խոսում է փողից, քաղաքականությունից, անձնային հարաբերություններից, առողջությունից: Նա արտահայտում է իր դատողությունները, հակված է վիճել և հերքել: Այս մարդը սիրում է կատակել, բայց հատկապես կատակներ անել ուրիշների մասին և ծիծաղել նրանց վրա: Նման մարդը հակված է քննադատության, միայն թե իր հասցեին քննադատություն նա չի հանդուրժում, անմիջապես զայրանում է և կարող է հայհոյել: Նա հեշտությամբ խոսում է սեքսից, հակված է իր անձնական գործերի մասին պատմել հրապարակավ: Նման մեկի հետ խոսելուց հետո հոգնություն ես զգում, թեև սկզբում նրա հետ հետաքրքիր էր թվում. նա, իրոք որ, շատ է խոսում…
Հոգու զարգացման ստորին մակարդակ— խոսքը կոպիտ է և անպարկեշտ: Մարդը դժվարությամբ է բառեր ընտրում, եթե ուզում է ինչ-որ բան պատմել` բառապաշարը չի հերիքում: Դրա փոխարեն վիրտուոզ հայհոյող է. շատ բառեր գիտի: Նրա հումորը կապված է մահվան և բռնության, դավաճանության և սեքսի հետ. նման թեմաներով քիչ պատմություններ չգիտի: Նա մշտապես քննադատում է ինչ-որ մեկին, զբաղված է զրպարտությամբ, բամբասանքներ և լուրեր փոխանցելով: Նրա խոսքը լի է նախանձով և չարությամբ, զայրույթով և բողոքներով: Երբ բացում է բերանը` սենյակում վատ հոտ է տարածվում: Նման մարդու կողքին, ինչպես աղբարկղի մոտ, անհնար է երկար մնալ:
Ահա հոգու զարգացման երեք մակարդակները — դրանք կարելի է ճանաչել մարդու խոսքից: Մենք ինքներս էլ հաճախ կարող ենք մի մակարդակից անցնել մեկ այլ մակարդակի, երբեմն դա կարող է պատահել օրվա ընթացքում: Սակայն հարկավոր է հիշել հետևյալը` որքան ներքևում ենք մենք հայտնվում, այնքան հետո դժվար է լինում բարձրանալ: Հավանաբար հենց այս պատճառով ակադեմիկոս Լիխաչևը չէր խոսում, երբ նրան ծեծում էին բանտում եղած ժամանակ. թեև նրան ծեծում էին հենց լռելու համար: Նա հասկանում էր, որ իջնելը շատ հեշտ է: Խելքը, դաստիարակությունը, անգամ` հոգին կորցնելն է հեշտ:
Հոգու զարգացման բարձրագույն մակարդակում գտնվող մարդկանց խոսքը բուժում է: Իսկ հոգու զարգացման ստորին մակարդակում գտնվողները հիվանդացնում են և ուրիշներին վարակում: Հայտնի փաստ է` հոգու զարգացման բարձրագույն մակարդակում գտնվող մարդիկ երկար են ապրում և հազվադեպ են հիվանդանում: Նրանց խոսքը ոչ միայն բուժում է. մարդկանց ներսում սկսում է գործել նաև ինքնապաքինման համակարգ:
Այնպես որ, ավելի լավ է զարգանալ և բարձրանալ առողջության և երկարարակեցության աստիճանով` ճիշտ բառերի աստիճանով…
Աղբյուր` Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Աննա Կիրյանովա «Ինչը չի սպանում միանգամից` սպանում է դանդաղ»
Уведомление: Ինչը մեզ չի սպանում միանգամից` սպանում է դանդաղ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մարդահոտ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նրանք ուղղակի գալիս են ետևից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ստեղծագործական բաց հավաքին ուղղված նախագիծ | Հռիփսիմե Գալստյանի բլոգ
Уведомление: Մայրենի 25.04.2019 — 😊Լիլիթ Արևշատյանի Բլոգ😊
Уведомление: Ապրիլ 25 — 💎Սեդա Հովհաննիսյան💎
Уведомление: Տնային — Նարե Սերոբյան
Уведомление: Գնալ, թե՞ չգնալ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հաճախակի հիշենք նրանց, ում սիրում ենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հաճախակի հիշեք նրանց, ում սիրում եք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կիրյանովա «Հաճախակի հիշեք նրանց, ում սիրում եք» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրիլ 23-30 — ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԲԼՈԳ
Уведомление: Տնային աշխատանք 25.04.2019 — Ագապե Եիսսաղոլի