Սեբաստիայի Ս. Նշան վանք

Sebastia.S. NshanՍեբաստիայէն իբր տասը վայրկեան հեռու, հիւսիսային կողմը, կը գտնուի Ս. Նշանի վանքը,Sebastia.S.Astvadsatsin շինուած մեր Արծրունի Սենեքերիմ թագաւորէն 1021-ին ժամանակները, հնութեամբ և յիշատակներով հռչակաւոր, Մէրէգումի լեռնոտն կազմող բարձրաւանդակին վրայ կանգնած, որ իրեն մեծ ու փոքր գմբէթներով տեսողաց աչքն առ ինքն կը ձգէ: Շաղախով ծեփուած քարաշէն պարիսպ մը կը շրջապատէ վանքը, որուն առջեւ կը տարածուի պտղատու ծառոց ընդարձակ պարտէզը, իսկ կռնակի կողմը՝ ձեռակերտ անտառ մը ուռենեաց և կաղամախի, որում մօտ կը գտնուի Անապատ վանքը՝ նորոգուած վերջերս, և հայաբնակ Դավրա գիւղը: Վանքին արեւելեան կողմը կը Sebastia. S.Anapatգտնուին յստակ ջրերու ինքնաբուխ աղբիւներ, որոնց մէջ նշանաւոր են երկունքն իրենց յստակութեամբ և ջրոյ յորդութեամբ, Լուսաղբյիւրք կոչուած, և առուներ՝ ընդարձակ արտորէներով իբր կէս ժամ երկայնութեամբ, մինչեւ Բրգնիքի սահմանը: Վանքն երեք եկեղեցի ունի, որոնցմէ մեծագոյնը կը կոչուի Ս. Նշան, խաչաձեւ, Վարագոյ Ս. Նշան եկեղեցւոյ ճարտարապետութեամբ, բայց քան զայն աւելի փոքր: Երկրորդ եկեղեցին կը կոչուի Ս. Կարապետ, որորոցի ձեւով շինուած, գմբեթաւոր: Իսկ երրորդը՝ նոյնպէս գմբեթաւոր, փոքրիկ եկեղեցի մը խաչաձեւ, Ս. Աստուածածնի նուիրված, S. Anapatորուն մէջ թաղուած է վանքի աբեղանէրեն՝ Թէոդորոս նահատակը, Քրիստոսի 1150 թուականին: Վանքին մէջ կեցած կը վայելէ մարդ քաղաքին տեսարանը, կը վայելէ շրջակայքին կէս վայրենի գեղեցկութիւնը, ընդարձակ հորիզոն մը, ջրարբի դաշտ մը՝ մեղմ ելեւէջներով, հովիտներ, բլուրներ, լեռներ, մտքի հետ խոսող տեսարան մը, որուն առջեւ կը մոռցուին կենաց ցաւերն, և բարձրութեանց հետ կը վերանայ առ Աստուած, -իմաստութեան և սիրոյ աղբիւրը,-սիրտ մը՝ որ անոր ծարաւով տանջուած է:

AnapatԱստուծոյ այդ ծարաւող հոգին՝ Մխիթարն էր, աչքերը դարձուած միշտ դէպ ի Ս. Նշան, որուն սրբազան լռութիւնը, որուն երկրաբերձ գմբէթները, սաստիկ հրապոյր մը ունեցեր էին անոր վերայ մանկութենէն սկսեալ, և ուր կը յուսար գտնել այն՝ զոր անդուլ երազած էր-սրբութեան և գիտութեան լայն ասպարէզ մը: Պատանին, որ դեռ հազիւ տասնըհինգ տարեկան էր, հագաւ կրոնաւորական սքեմ և Ս. Նշան վանքի առաջնորդ Անանիա եպիսկոպոսի կողմից սարկաւագ ձեռնադրվեց: Այն օր անունը փոխուելով, Մխիթար կոչուեցաւ:

Anapat vanq

Սեբաստիայի Ս. Նշան վանք

Հայկական միջնադարյան ճարտարապետական համալիր: Ըստ Արիստակես Լաստիվերցու, կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու որդի Ատոմը: Այս եկեղեցին իր հորինվածքով Ավան-Հռիփսիմե տիպի հուշարձաննների զուգահեռներից է: Վանքի Ս. Նշան եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք: Եկեղեցու ներսակողմը բարձրության կիսով չափ երեսպատված է Կուտինայի հախճապակե սալիկներով: Արտաքին պատերի մեջ ագուցված են խաչքարեր:

Sebastia. AnapatՍ. Նշան վանքում է պահվել Վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Սենեքերիմ-Հովհաննեսի գահը: Գործել է հոգևոր դպրոց: 1021-ին Վասպուրականը Բյուզանդիային բռնակցվելուց հետո Սենեքերիմ-Հովհաննես թագավորը Վարագա սուրբ Խաչը տարել է Սեբաստիա, որտեղ նրա որդի Ատոմը 1022-ին հիմնել է Սեբաստիայի Ս. Նշան վանքը: 1025-ին, Սենեքերիմ-Հովհաննեսի վախճանվելուց հետո, որդիներն աճյունը Սեբաստիայից վերաթաղել են Վարագավանքում՝ միաժամանակ վանքին վերադարձնելով Վարագա սուրբ Խաչը: Սուրբ Նշան վանքը լուսավորության եւ գիտության կենտրոն էր մինչեւ Հայոց ցեղասպանութունը: Վանքը միջնադարյան հայկական ձեռագրերի շտեմարան էր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ ձեռագրերը տեղափոխվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարան: Վանքն այսօր ամբողջությամբ քանդված է, տեղում ռազմակայան է:

Աղբյուր՝  Յովհաննէս Վ. Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ. հատվածները՝  48-49 էջերից

Հայկական Սովետական հանրագիտարան, Երևան 1984, հատոր 10, էջ 258-259

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան 2002, էջ 962-963

Վերջին պարբերության թարգմանությունը՝  Կարեն Հովհաննիսյանի, 9.2 դաս.

Լուսանկարները՝  թուրքական կայքէջերից

Առաջին լուսանկարում՝ Սեբաստիայի Ս. Նշան վանք

Երկրորդ լուսանկարում՝ Ս. Աստվածածին վանք

Երրորդից սկսած՝ Ս. Անապատ վանք

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Սեբաստիայի Ս. Նշան վանք

  1. Уведомление: Մխիթար Սեբաստացի (նախագիծ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Նախագիծ Մխիթար Սեբաստացի | Ժորա Ավետիսյան

  3. Уведомление: Մխիթար Աբբահայր, «Խրատ Քարոզչաց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s