Ավելի ու ավելի պարզ, ասել է թե` իմաստուն

61281319_841111509597963_4898897967638904832_n
Ժամանակի ընթացքում մենք սկսում ենք հասկանալ լռությունը, կարդալ տողատակերը և նայել մարդկանց հոգու մեջ:

Սա փորձի ձևով տրվում է յուրաքանչյուրին, ով բաց է կյանքի հանդեպ, վստահում է կյանքին և չի վախենում նրա դասերից:

Մենք սկսում ենք զգույշ մոտենալ, դանդաղ մտերմանալ, փափուկ խոսել, ուշադիր լինել, ջերմ գրկել:

Մենք սովորում ենք մեր ջերմությամբ տաքացնել սառած մարդուն:

Մենք արդեն հասցրել ենք ճանաչել կորստյան դառնությունը և ձեռքբերումների ուրախությունը:

Եվ մեզ հասանելի է դարձել ուրիշների ներքին լռությունը:

Բարությունը և անկեղծությունն այն հիմնական և կարևոր միջոցներն են, որով մենք հիմա ընտրում ենք մեր մտերիմներին:

Ժամանակի ընթացքում մենք դառնում ենք ավելի ու ավելի պարզ, ասել է թե` իմաստուն:

Աղբյուր`  Татьяна Левицкая

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий