Հունիսի 3-ին նշվում է Հեծանիվ վարելու համաշխարհային օրը

11390141_950098661709187_4002060604975085288_n.jpg

«Հեծանիվի վրա ես ինձ ազատ եմ զգում, ինքնուրույն, ավելի ինքնավստահ»: Աշոտ Բլեյան

Հունիսի 3-ին նշվում է Հեծանիվ վարելու համաշխարհային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականի ապրիլին (բանաձև 72/272): Փաստաթղթի համահեղինակները 56 երկրներ են: Քանի որ հեծանիվը էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտի ձև է, դրա օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքին, առողջության պահպանմանը և սպորտի զարգացմանը:

Ընդ որում, ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին հեծանիվին ուշադրություն դարձնել ոչ միայն որպես ֆիզիկական և հոգեկան առողջության, բարեկեցության բարելավման միջոցի, այլև հասարակության մեջ հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել:

Հետաքրքիր փաստեր հեծանիվների մասին

  • Հեծանիվը ի հայտ է եկել 1900 թ.-ին
  • Ամբողջ աշխարհում հեծանիվների թիվը հասնում է ավելի քան մեկ բիլիոնի, այն դեպքում, երբ մեքենաները երկու անգամ ավելի քիչ են
  • Հեծանիվ քշելու ընթացքում այրվում է ժամում 600 կիլոկալորիա
  • Մեկ ավտոմեքենայի կայանատեղում տեղավորվում է 20 հեծանիվ
  • Նիդերլանդներում բնակչության 99% հեծանիվ ունի, իսկ ԱՄՆ-ում ընդամենը 32%
  • Հեծանիվով արագության համաշխարհային ռեկորդը պատկանում է 50-ամյա դանիացի Ֆրենկ Ռոմպելբերգին և կազմում է այն՝ 268.831կմ/ժ
  • Առաջին շուրջորյա ճանապարհորդությունը հեծանիվով իրականացրել է անգլիացի Թոմաս Սթիվենը։ Այն սկսվել է 1884 թվականից և ավարտվել 1887 թվականին։

Gazeta.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է բազմաթիվ քաղաքական գործիչների, ովքեր հեծանիվ են քշում: Բացի այդ, հեծանիվով երթևեկող պաշտոնյայի կերպարը դրական ազդեցություն է ունենում, տպավորություն է ստեղծվում, որ տվյալ քաղաքական գործիչը, ի տարբերություն մյուսների, ավելի մոտ է հասարակ ժողովրդին:

Աղբյուրը`  operativ.am

Լուսանկարը` Սուրեն Պողոսյանի բլոգից

Տեսանյութը` Արմինե Թոփչյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s