Գիտե՞ք` որն է իրական հրաշքը

934133_469001856510026_44467070_n

Իսկ դու գիտե՞ս` որն է իրական հրաշքը. մարդու մեջ քեզ գտնելը: Երբ նրան քո հեքիաթներն ես բերում և քո քամին, իսկ նա ողջունում է:

Եվ հանկարծ պարզում ես, որ այն ամենը, ինչը տարիների ընթացքում կուտակվել է քո մեջ` գեղեցիկ, արժեքավոր և ժամանակից դուրս մի բան է: Եվ, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել` եղել է Կարևոր: Եվ, եթե ինչ-որ բան բաց ես թողել կամ չես կարողացել անել` սարսափելի չէ: Եվ այն, ինչը շատ մոտիկ է քեզ, պարզվում է` այնքա՜ն գեղեցիկ է: Եվ դու այդ ամենին նայում ես նվաղկոտ սրտով, անգամ` արցունքների միջից և տեսնում ես շա՜տ ավելին: Եվ կարող ես հիմա ասել. «Իսկ գիտե՞ս…» կամ` «Դու էլ ես, չէ՞, այս ամենը զգում և տեսնում»:

Եվ զգում ես, որ նա մի՜շտ եղել է քո կողքին, այն ժամանակ, երբ ընկել են աստղերը, անգամ, երբ հրեշտակները երկնքում ձնաբուք են պատրաստել քեզ համար: Եվ կա մեկը, ով կարող է կիսել այս հուսադրող օդը, մեկը, ով թարմացնող ցրտից հետո քեզ հետ կիսում է տաք թեյը, նաև`  քո բոլոր պատմությունները, բոլոր երազները…

Ժամանակ, որ հիմա այդքան շա՜տ է դարձել…

Ակամայից զգում ես, որ ամբողջ ընթացքում ժպտում ես ինչ-որ նվիրական բանի համար, քեզ համար…

Իսկ մարդիկ նայում են քեզ, և նրանց աչքերն ի պատասխան` ջերմանում և ժպտում են քեզ: Չէ՞ որ դու փայլում ես` լույս տալով ներսից: Եվ այդ ամենը հիմա դարձել է զարմանալիորեն այնպե՜ս պարզ:

Այս աշխարհում միշտ ինչ-որ բան տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ գիտակցում ես, որ հիմա ամեն ինչ այլ  է և, որ դու քո երջանկությունը կիսում ես ուրիշների հետ…

Աղբյուրը`  Юлия Прозорова

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարը` անձնական արխիվից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s