Լազարև «Ճիշտ երազեք»

ea62369a28d05166ebfe06c3aea58d0f

Երազելն օգտակար է և անհրաժեշտ, եթե… ճիշտ է արվում:

Երազանքը ցանկություն է, որը կապված է մեր ինքնազարգացման-ինքնիրացման ամենախորը պահերի հետ: Այնպես, ինչպես ծառն է ամեն տարի պտուղ և սերմեր տալիս, այնպես էլ մարդը երազելու կարիք ունի: Երազանքը հացահատիկ է, որը մենք դնում ենք հողի մեջ, որն այնուհետև իրացվում-իրականանում է ստեղծված իրավիճակների միջոցով:

Հիմա պատկերացրեք. դուք լավ հիմք եք ստեղծել, այսինքն` ձեր հոգին կարգի եք բերել, աշխարհի հետ ներդաշնակության եք եկել: Այնպես, ինչպես չոր հողը ջրով հագենալուց հետո ծիլեր է տալիս, այնպես էլ հոգին սիրով հագենալուց հետո տալիս է ցանկությունների ծիլեր:

Եվ այսպես, Դուք հող ունեք, այնտեղ դրել եք ցանկությունների սերմ և պարբերաբար ջրում եք: Այսինքն` մտքերով վերադառնում եք Ձեր երազանքին, ջերմացնում սիրով: Եթե դուք կենտրոնանում եք ձեր երազանքի վրա, և այն ձեզ համար դառնում է ավելի կարևոր, քան ներկան, ապա այդ հանգամանքը ստիպում է իրադարձությունների ընթացքը փոխել:

Պատկերացրեք, Դուք ամեն օր գալիս եք ձեր հողակտորի մոտ, փորում եք, ջրում և հեռանում: Եվ այսպես ամեն օր: Հացահատիկը պետք է ցանել և ինչ-որ ժամանակ մոռանալ դրա մասին: Իմաստ չունի ամեն օր գնալ-տեսնել` արդյոք լավ եք ցանել հացահատիկը: Եթե Ձեր երազանքին խառնում եք վախը, սեփական անձի հանդեպ անհավատությունը և հուսահատությունը, ապա դա համարժեք է այն բանին, որ ամեն օր այցելեք հողին, բայց չջրեք այն:

Ցանկալի է հասկանալ հետևյալը. մենք չենք անում, մեզնով է արվում: Մարդը չի կարող երազել այն, ինչն անհնար է:  

Երազանքը պարզապես հպում է ապագա իրականության հետ: Եվ, եթե այն կառուցված չէ արտաքին իրավիճակների, նախանձի և այլնի վրա, ապա ցանկացած երազանք կարող է իրականանալ: Այսինքն` երբ երազանքը ծնվում է մեր գիտակցության մեջ, այն ընդամենը դատարկ խրտվիլակ է: Բայց, երբ երազանքը բացի մեր կամքից և մեր գիտակցությունից, նաև ներսից է գալիս, նշանակում է` կան բոլոր հնարավորությունները, որ այն իրականանա:

Նյութը` Սերգեյ Լազարևի ֆեյսբուքյան էջից

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Սերգեյ Լազարև» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Լազարև «Ճիշտ երազեք»

  1. Уведомление: «Հայկական կակաչի» ընթերցողին` Երուսաղեմից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Լազարև «Ճիշտ երազեք» — Նանե Այնթաբյան

  3. Уведомление: Լազարև «Ճիշտ երազեք» – Մտափունջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s