Էքխարտ Տոլլեն գերմանացի գրող է և փիլիսոփա, մեր ժամանակների հոգևոր ուսուցիչներից է:
Երկու շաբաթվա ընթացքում փորձիր հետևյալը և դիտարկումներ արա` ինչպես է փոխվում քո կյանքը. երբ քեզ թվում է, որ մարդիկ մերժում են քեզ` հրաժարվում են գովել, գնահատել, օգնել, հոգ տանել և այլն, դու ինքդ տուր այդ ամենը նրանց: Դու այդ ամենը չունե՞ս: Այդ դեպքում ուղղակի գործիր ճիշտ այնպես, կարծես թե ունես այդ ամենը, արդյունքում` այն կգա: Այն բանից հետո, երբ դու սկսես տալ, դու կսկսես նաև ստանալ: Դու չես կարող ստանալ այն, ինչը չես տալիս: Ելքային հոսքը որոշում է մուտքայինը: Եթե մտածում ես, որ աշխարհն ինչ-որ բան մերժում է քեզ, իմացի՛ր, որ այն իրականում դու արդեն ունես, բայց քանի դեռ ինքդ թույլ չես տվել, որ դա հոսի և դուրս գա քո միջից, դու չես էլ կարող գիտենալ, որ այն ունես:
Սա է հենց լիությունը: Օրենքը հետևյալն է. ելքային հոսքը որոշում է մուտքային հոսքը: Սա երևում է Հիսուսի, թերևս, ամենաուժեղ պատկերային արտահայտության մեջ. «Տո՛ւր, և քեզ կտրվի. ինչ չափով չափեցիք, նույն չափն էլ կսահմանվի ձեզ համար»:
Լիության աղբյուրը գտնվում է ձեր ներսում: Դա ձեր մի մասնիկն է: Միայն թե սկսի՛ր շնորհակալ լինել և ճանաչել լիությունը: Կյանքով լցրու այն ամենը, ինչը քեզ շրջապատում է: Քո մաշկի վրա զգա արևի ջերմությունը, հիացիր ծաղիկներով, որոնք ցուցադրվում են ծաղկի խանութի պատերից դուրս, կծիր հյութալի պտուղը` զգալով ջրալի համը:
Կյանքը լիարժեք է, և դա երևում է ամեն մի քայլափոխին: Քեզ շրջապատող լիությանը շնորհակալ լինելը արթնացնում է այն լիությունը, որը ննջում է քո ներսում: Բա՛ց թող նրան, թո՛ւյլ տուր, որ այն հոսի: Երբ դու ժպտում ես անծանոթին, էներգիայի փոքր չափաբաժին է հոսում: Դու տալիս ես: Հաճախ ինքդ քեզ հարց տուր. «Ես ի՞նչ կարող եմ տալ, ինչպե՞ս կարող եմ օգտակար լինել այս մարդուն, այս իրավիճակին»:
Ոչինչ պետք չէ, որպեսզի դու քեզ լիացած զգաս, իսկ, եթե դու մշտապես քեզ լի ես զգում, քեզ անհրաժեշտ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ անպայման քեզ մոտ կհոսի: Լիությունը գնում է միայն նրանց մոտ, ովքեր արդեն այն ունեն: Սա կարծես անարդարացի է թվում, բայց դա այդպես է:
Ե՛վ լիությունը և՛, թե պակասությունը ներքին վիճակներ են, որոնք գոյություն ունեն և դրսևորվում են քո իրականության մեջ: Հիսուսը այսպես է ասել այդ մասին. «Ով որ ունի, նրան պիտի տրվի, ով որ չունի` ունեցածն էլ պիտի վերցվի նրանից»:
Աղբյուրը` Экхарт Толле «Новая Земля»
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև`
Уведомление: Ամենօրյա բլոգավարություն — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Սրտի գաղտնիքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)