Լեոնիդ Ենգիբարով «Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում»

64.thumb

Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում:

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ` մաքրամաքուր ու զարմանահրաշ: Լինում են եթե ոչ օրեր, ապա հազվադեպ ժամեր կամ նույնիսկ րոպեներ՝  լի աստղային լույսով։ Թող որ նույնիսկ ակնթարթներ, բայց լինո՛ւմ են, անպայմա՜ն լինում են։

Միայն արժե հիշել…

Հիշու՞մ ես, երբ դու կատարեցիր քո ամենավսեմ արարքը…

Ամենասիրելի  մարդու հետ հանդիպման օրը, ժամը…

Արվեստի հետ հանդիպման հիացքի պահը…

Երջանկության րոպեներ, սուգ ու ցավ փարատող վայրկյաններ… բազում այլ ակնթարթներ, որոնք մարդիկ անվանում են  աստղային:

Ես քեզ նվիրում եմ աստղային անձրև:

Նայի՜ր, ես անձրևի կաթիլները քեզ համար բերել եմ իմ ափերի մեջ պահած։

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Լեոնիդ Ենգիբարով» կայքէջին

Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝  Պերսեիդների ասուպային հոսքի:

Ի՞նչ ենք հասկանում՝ ասուպային հոսք ասելով: Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է:

Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում։

Աղբյուրը՝  Հայաստանի հանրային ռադիո

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s