Ազատության դեմքը

haykakan kakach

Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը կռիվ սկսի քո դեմ, բայց դու խաղաղ լինես, ինչպես երբեք՝  հանգիստ ու պայծառ…

Իհարկե՛ կարող է. պատերազմի մյուս երեսը խաղաղությունն է:

Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը սկսի քեզ դատապարտել, բայց դու հանդարտ լինես, ինչպես երբեք՝  մաքուր ու զուլալ…

Իհարկե՛ կարող է. ազատության մյուս երեսը անկեղծությունն է:

Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը սկսի քեզ մեղադրել համարձակության համար, բայց դու խոնարհ լինես, ինչպես երբեք՝  հեզ ու ենթարկվող…

Իհարկե՛, կարող է. համարձակության մյուս երեսը մեղմությունն է:

Կարո՞ղ է պատահել՝  աշխարհին դուր գալու համար քո սրտի ու մտքի դեմ գնաս, ինքդ քո դեմ կռիվ սկսես ու պատերազմ: Չէ՛, չի՛ կարող։ Ասե՞մ՝ ինչու։ Դե, որովհետև ազատության ու համարձակության մյուս երեսը ամենևին էլ կռիվն ու պատերազմը չէ, այլ սերն է ու ներդաշնակությունը, իսկ միակ դեմքը՝ ինքնաբավությունը…

Նունե Մովսիսյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий