Հնագույն ժամանակներից գոյություն ունի տիեզերական մի օրենք. եթե մարդը շնորհակալություն չի հայտնում աջակցության կամ գիտելիքների համար, ապա դրանից ստացած էներգիան, այդուհանդերձ, այս կամ այն ձևով ետ է վերցվում:
Անշնորհակալ մարդը խաթարում է էներգիայի հավասարակշռությունը, ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում այն վերականգնվում է այնպես, ինչպես լիճը, որից ջուր են վերցնում ոռոգման համար: Նման դեպքում լիճն իր մակարդակը վերականգնելու համար սկսում է ջուր վերցնել ուրիշ տեղերից, ընդ որում, կարևոր չէ` այդ ջուրը առատ անձևներից է, թե՞ մոտակա հորերից:
Այն մարդը, ով մատուցած ծառայությունների դիմաց որպես փոխհատուցում վճար կամ նյութական այլ արժեք է ստանում, համարվում է մեկը, ում էներգետիկ դաշտը հավասարակշռված է:
Բայց, եթե նա ծառայություն է մատուցել և դրա դիմաց հատուցում չի վերցրել, ապա նրա էներգիան համարվում է ոչ հավասարակշիռ: Նման դեպքերում հավասարակշռությունը վերականգնվում է առաջին իսկ հնարավորության դեպքում: Իսկ հավասարակշռությունը, սովորաբար, վերականգնվում է լրացուցիչ գիտելիքների ձեռքբերման, հաջողության կամ առողջության միջոցով:
Իրադարձությունները զարգանում են այնպես, որ այդ մարդու բախտը բերում է. նրան նվիրում են ցանկալի գիրք, կողքին պատահաբար հայտնվում է բժիշկ, ով օգնում է վերականգնել առողջությունը կամ պարզապես նրա որոշ ձեռնարկումներ հաջողություն են ունենում…
Աղբյուր՝ Кацудзо Ниши
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի