Կազինիկ «Անմահությունը վաստակել է պետք»

kazinik

Միխայիլ Կազինիկը մեր ժամանակակիցն է։ Զարմանալի անձնավորություն է՝  արվեստաբան, երաժիշտ, բանաստեղծ, փիլիսոփա, գրող, դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, մանկավարժ։

Հենց սովորես զարմանալ՝ ծերությունը կչեղարկվի

Մարդը ոչ միայն մարմին է, այլ նաև՝ ոգի։

Երբ մարմինն ավելի ուժեղ է, քան ոգին, մարդը գոյատևում է: Իսկ, երբ ոգին ավելի ուժեղ է, քան մարմինը, նա ծիծաղում է մարմնի վրա. «Քանի՞ տարեկան ես՝ 80, թե՞ 90»։

Հենց որ դու վերածրագրավորում ես ուղեղը, քեզ համար մահը չեղյալ է հայտարարվում: Չեղարկվում է ծերությունը։ Դուք դադարում եք ծերանալ:

Եղե՛ք վառ և հետաքրքիր։ Այժմ ձեր շուրջն այլ աշխարհ է: Բաց թողեք այն ամենը, ինչ կապված էր հոգնեցուցիչ ու միապաղաղ աշխատանքի հետ: Այժմ դուք երջանիկ տարիներ ունեք, թող լինի հինգը, տասը, տասնհինգը, քսան տարի:

Ապրիր և չես հիվանդանա

Ամենակարևորը ինքնահաղորդակցությունն է, ինքնամեդիտացիան և սերն ինքն իր հանդեպ, ընդ որում, որքան տարիքով մեծ ես, այնքան ավելի շատ սիրիր քեզ: Սիրիր ինքդ քեզ, վեր կաց բազմոցից ոչ թե մոտակա աթոռին հասնելու, այլ կատակելու, ուրախանալու համար՝ օ՜, ինչ երիկամներ, օ՜, ինչ անձրև․․․ Փորձիր նկարել, չէ՞ որ դու չգիտես՝ ինչ կարող ես անել, գնիր ջրաներկ, ներկեր, հնարավոր է՝ դու Լևիտան չես, այլ՝ աբստրակցիոնիստ:

Երբ սկսում ես զարմանալ՝  երիտասարդանում ես: Իսկ ի՞նչ է ծերությունը:

Ծերությունը զարմանալու անկարողությունն է

Եթե ​​աշխարհին չնայես զարմացած մարդու կապույտ աչքերով, այլ ինքդ քեզ ասես. «Ամեն ինչ վերջացել է, ամեն ինչ անցյալում է, ոչ ոք ինձ նոր բան չի ասում, ոչինչ չի բացահայտում, բոլորը հիմար են. երիտասարդները, միջին տարիք ունեցողները այն չեն, բոլորն էլ այն  չեն, միայն ես եմ այսպիսին, ես այդպիսին եմ»,- այս ամենը ծերություն է: Իսկ, երբ սկսեք ասել, որ խոտն առաջ ավելի կանաչ էր, ուրեմն՝ դուք արդեն ծերացել եք։

Պետք է շարունակել կյանքն ապրել այնպես, որպեսզի հոգին անընդհատ սնուցում ստանա մեծ մշակույթից, երաժշտությունից։ Շատերի համար սա կարող է դատարկ հնչել, քանի որ շատերը չեն հասկանում։ Իսկ, եթե մարդն ինքն իր համար հանկարծ հայտնաբերի մեծ կոմպոզիտորների գեղեցիկ երաժշտությունը, սովորի լսել, հասկանալ և զգալ, դա անմիջապես կյանքը կերկարացնի ինքնաբերաբար։

Այս ազդանշանները գալիս են հավերժությունից, սա նշանակում է, որ անմահությունը լուրջ է, հավատացե՛ք ինձ։ Այն հոգին, որը չի հասունացել մարմնում կամ մարմինը ոչնչացրել է, կարող է անմահ չլինել։

Անմահությունը պետք է վաստակել։

Հեղինակ՝  Михаил Казиник

Թարգմանության ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի

Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ Միխայիլ Կազինիկի պաշտոնական կայքէջին։

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий