Մեր քաղաքակրթությունը չպետք է կորչի

IMG_2545-1024x682

Մեր քաղաքակրթությունը չպետք է կորչի։

Բայց գոյատևելու համար մեր աշխարհը պետք է ներքուստ փոխակերպվի:

Համաշխարհային կրոնների Սուրբ Գրքերում ծածկագրված մեծ ճշմարտությունները պետք է դառնան մեր վերափոխման իրական գործիքը: Սա ցավոտ գործընթաց կլինի, քանի որ շատերի համար ավելի հեշտ է մեռնել, քան փոխվել։

Կարիք չկա մեր երեխաներին պարտադրել կարծրատիպեր, փողի և բարեկեցության պաշտամունք, այսինքն՝ կյանքի պաշտամունք։ Մենք մեր երեխաներին պետք է օգնենք առերեսվել Աստվածային տրամաբանությանը:

Հիշենք՝  ինչ էլ որ մենք պաշտենք սիրո հաշվին՝ կկորչի։

Կյանքի պաշտամունքը տանում է դեպի մահվան պաշտամունք, իսկ հետո՝ քայքայման ու կործանման։

Հավատքն առ Աստված թույլ է տալիս զգալ միասնությունը հավերժության հետ: Միայն այդ դեպքում մարդիկ կկարողանան ապրել, վայելել կյանքը և միևնույն ժամանակ չերկրպագել այն, չձուլվել նրա հետ։

Փրկությունը, ի սկզբանե, դրված է մեր երեխաների հոգիներում: Բայց մեզնից շատ բան է կախված՝ կօգնե՞նք նրանց, թե՞ սովորության համաձայն կխանգարենք․․․

Աղբյուր՝  Лазарев Сергей Николаевич Опыт выживания. Часть 7.

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Մեր քաղաքակրթությունը չպետք է կորչի

  1. Аватар Նունե Մովսիսյան Նունե Մովսիսյան:

    Եվ Հիսուս ասաց. «Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։

    Нравится

Ответить на Նունե Մովսիսյան Отменить ответ