Կոստան Զարյան «Արարատյան դաշտի աշունը»

111

Ով չի տեսել Արարատյան դաշտի աշունը, ոչինչ չի տեսել:

Նա գալիս է դանդաղ, խոհուն և կարմիր քայլերով։

Լեռների կատարից իջած թեթև զովը իջնում է ամառվա թողած ճերմակ հրդեհների վրա, մաղում է օդը, ալքիմիկոսի իր աշխատանոցում թանկագին և զարմանալի մետաղների բաղադրություններ ձուլում, հողի վրա լույսեր ման ածում, ծառերի մեջ մոմեր վառում և հորինում է դեղին և մեծղի այնպիսի նվագներ, որոնց մասին կարելի չէ պատմել, որովհետև նրանք գալիս են կյանքի և մահվան սահմաններից հեռու անհայտ վայրերից:

Երկրագնդի ուրիշ վայրերում աշունը օրհասական ամառվա վերջին և անուժ ցնցումն է, հուսալքված մեկնում և հեկեկացող տերևաթափ: Հայաստանում, ընդհակառակը, նա ընդհանուր և լուսավոր այլափոխության երկար արարողություն է:

Ով չի տեսել Արարատյան դաշտը աշնանը, չի կարող երևակայել ի´նչ խոր հոգեկանության, ի´նչ վերացման, ի´նչ ներուժ խաղաղության կարող է հրավիրել բնությունը:

Ձյունագագաթ լեռները գրկող ոսկյա վարսերով, սարսռուն, համատարած անդորրություն: Դեղին բոցերով այրվող կաղամախիների շարքեր: Ծանրացած մրգաստաններ, պսպղուն պարտեզներ, պղնձի հետ հալված հորիզոն և խորացած, ճառագայթող, հստակ երկինք:

Ամեն ինչ խորասուզվում է, մտածում, բոցկլտում:

Աղբյուր՝  Կոստան Զարյան «Նավը լեռան վրա»

Մարտիրոս Սարյան, Արարատյան դաշտավայր

Հատվածը` «Արարատյան դաշտի աղջիկը» գեղարվեստական ֆիլմից․ 1949 թ․

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 Responses to Կոստան Զարյան «Արարատյան դաշտի աշունը»

  1. Уведомление: Կոստան Զարյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Аватар Նունե Մովսիսյան Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    «Եթե մեզ հարց տան, ի՞նչ է Հայաստանը, կպատասխանեինք՝ քար: Ճշմարտությունը դա է, Հայաստանը քար է: Որտեղ ոտք դնես՝ քար է զրնգում….
    Եվ եթե մարդ համառություն չունի և չունի այն, որ անվանում ենք Հայրենիքի սեր, այստեղ չի կարող ապրել…
    Այստեղ ապրելու համար սեր պետք է, կրակ պետք է, եզան ճակատով խևություն պետք է…
    Վերջապես… եղբայր, այս քարերը մենք սիրում ենք, դարեր կապվել ենք նրանց հետ և չենք ուզում բաժանվել… Մենք պետք ունենք նրանց, և նրանք էլ պետք ունեն մեզ…»:
    Կոստան Զարյան

    Нравится

Оставьте комментарий