Հաջողությունը՝ կախարդական ձիուկ

425317396_933443538349458_4179051006074046510_n

Հաջողության համար կա մեկ պայման՝ լավ տրամադրությունը. ոչ շատ բարձր, ոչ ուրախությունից ոգևորված և ոչ էլ ցածր՝ տխուր, ձանձրալի կամ անհանգիստ:

Հավասարակշռված լավ տրամադրությունը պետք է հնարավորինս երկար պահպանել: Եթե մարդկանց հաջողվի փչացնել ձեր լավ տրամադրությունը կամ ինքներդ սկսեք մտածել վատ բաների մասին, տագնապեք, մռայլ մտքեր ունենաք կամ էլ ասենք՝  ձեր գլուխը լցնեք  տարատեսակ հրատապ խնդիրներով, ապա համոզված եղեք՝  հաջողությունը ձեր դուռը չի թակի։

Հաջողությունը ոսկե ձիուկ է, որը տանում է քեզ, կամ թևեր են, որոնք թռցնում են քեզ: Բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ լավ տրամադրություն ունեք։

Տրամադրությունը ինչ-որ բանի տրամադրվածությունն է։ Վատի դեպքում վատ տրամադրվածությունն է, լավի դեպքում՝ լավ տրամադրվածությունը։

Լավ տրամադրվածության դեպքում ավելի հեշտ է տեսնել հնարավորությունները, ավելի դյուրին է օգուտներ ստանալը։ Դուք ճիշտ ալիքի վրա եք, որը տանում է դեպի հաջողություն և ուրախություն: Նման դեպքերում դուք ոչ միայն կարող եք տեսնել, այլև ստանալ դրանք:

Պետք է ջանքեր գործադրել՝  լավ տրամադրությամբ հնարավորինս երկար մնալու համար։ Նման հավասարակշռված, հաճելի վիճակում գտնվելով՝ դուք դեպի ձեզ եք ձգում  ամեն լավն ու դրականը:

✅Թեև շատ բան կախված է դիմացինից (սովորաբար այդպես է), սակայն մարդիկ տեսնելով ձեր դեմքի հաճելի արտահայտությունը և փայլուն աչքերը՝ ձգվում են դեպի ձեզ:

✅Ուշադրությունը կենտրոնանում է լավի վրա։ Եվ դուք ժամանակի ընթացքում ունենում եք շատ լավ հնարավորություն։

Դուք պետք է հոգ տանեք ձեր կախարդական ձիուկի, ձեր թևերի մասին․ լավ տրամադրությունը ձեզ կուղղորդի դեպի լավն ու դրականը: Դա էլ հենց բախտի շարանն է։ Այն միշտ կապված է լավ տրամադրության հետ։

Բարի եղեք՝  հոգ տարեք դրա մասին։ Մարզվեք՝ լավ տրամադրություն ունենալու համար։

Առավոտվա լավ տրամադրությունն իր հետ բերում է լավ իրադարձություններ և գործի մեջ  հաջողություններ։

Գլխավորը՝ լավ տրամադրությունն ամեն կերպ փրկելն է ու պահպանելը․․․

Աղբյուր՝  Աննա Կիրյանովա

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Նկարի հեղինակ՝  Ջոան Բրուֆալ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий