Տիեզերքը մեզ ուզում է ուժեղ տեսնել

GFjhqHzWMAApJvg

Ինքնագնահատականը անմիջական կապ ունի մեր  կյանքի, առողջության, հասարակության մեջ մեր ունեցած դիրքի հետ,ընդ որում, խոսքը ոչ թե տխրահռչակ ինքնասիրահարվածության մասին է, այլ ինքն իր հանդեպ ունեցած հարգանքի։ Հենց ինքնահարգանքով է վճարվում թուլության համար՝  սպառելով մեր ոսկու պաշարները:

Մի կտոր տորթ կերանք և ինքներս մեզ հաճույք պատճառեցինք, չնայած որոշել էինք ծոմ կամ դիետա պահել. բերանում՝ քաղցր, հոգում՝  դառը: Փաստորեն, մենք ինքնահարգանքը վճարեցինք մի պտղունց շաքարավազի, ալյուրի և մեկ գդալ կարագի դիմաց:

Մի բաժակ բան խմեցինք: Երբեմն կարելի է և հանգստանալ: Փաստորեն, ժամանակավոր ջերմության և կեղծ հաճույքի համար վճարեցինք ինքնահարգանքով։

Ժպտացինք տհաճ մեկին, հաճոյացանք նրան, շահից կամ վախից դրդված իբր լավ հարաբերություններ պահպանեցինք՝  կեղծավորություն անելով: Փաստորեն, վճարեցինք ինքնահարգանքով։

Թուլությունների համար թանկ են վճարում, չափազանց թանկ: Դու ինչքան ուզում ես, կարող ես արդարացնել քեզ,  գտնել պատճառներ ու հիմնավորումներ, միևնույն է, թուլության դիմաց վճարել ես կյանքի էներգիայի ոսկով։

Այստեղից էլ գալիս է մեղքի ու ամոթի գարշելի զգացումը. կարծես մեզ խաբել են՝ ասես հիմարի պես խաղացինք ու թույլ տվեցինք, որ մեզ խաբեն։

Հարկավոր է պահպանել ինքնահարգանքը և միշտ հիշել՝  այն հաճույքից շատ ավելի թանկ է:

Ինքնահարգանքը կարելի է վերադարձնել կատարած լավ արարքներով և ձեռքբերումներով, բարի գործերով ու իրագործելի զոհողություններով։

Տիեզերքը մեզ ուզում է տեսնել ուժեղ և արժանապատիվ: Թուլությունները ներելի են, բայց վերջնարդյունքում դրանք չափազանց թանկ արժեն։ Մենք պետք է միշտ մտածենք, թե ինչ ենք վճարում թուլության պահի համար, և հետո որքան ջանք պետք է գործադրենք այդ պահի կորցրած ուժը՝ կյանքի ուժն ու առողջությունը վերականգնելու համար:

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Նկարի հեղինակ՝  Ջոան Բրուֆալ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий