Ինչպես ճիշտ հիվանդանալ

Եթե մարդը ճիշտ է հիվանդանում, ապա ապաքինվում է:

Ծանր, անբուժելի հիվանդությունը մահվան հիշեցում է: Հիվանդ մարդուն մնում է միայն մի բան՝ սեր առ Աստված: Իսկ ի՞նչ պետք է անել, եթե արդեն հիվանդացել ես:

Նախ՝ անհրաժեշտ է կտրվել ամեն ինչից, բաց թողնել բոլոր տեսակի կապվածությունները, ամեն դեպքում պատկերացնելով, որ հնարավոր է և մեռնել: Հարկավոր է դադարել մտածել, անհանգստանալ, ափսոսալ և վախենալ. չէ՞ որ մարդկային բարիքներն այլևս կարող են պետք չգալ:

Հենց մարմինն ու միտքը հանգստանան, հոգին նույնպես պետք է խաղաղվի: Դա նշանակում է, որ դուք ամեն դեպքում, պետք է ներեք մտերիմներին, սիրելի մարդկանց և հարազատներին, և նաև, ի վերջո՝  հենց կյանքին:

Այսպիսով՝ առաջին փուլն ավարված է: Բայց սա ընդամենը արտաքին փուլն է:

Մինչդեռ մեր ներքին կապվածությունը դրսևորվում է հին դժգոհությունների, անցյալի մասին ափսոսանքի, ինքն իրենից դժգոհ լինելու և հուսահատության ձևով: Դուք պետք է վերանայեք ձեր կյանքը, կարծես թե այն նորովի ապրեք՝  ներքուստ հրաժարվելով վիրավորանքից, ատելությունից և հուսալքությունից:

Անհրաժեշտ է մեր ներսը մաքրել  ագրեսիայից, որը կապում է մեր հոգիներն այս աշխարհին:

Երբ հոգին ազատվում է այդ «կեղտից», ուրեմն ժամանակն է անցնելու հաջորդ՝ փոփոխությունների փուլ: Ճիշտ է՝ դուք մաքրվել եք նեղացվածությունից, ատելությունից, ափսոսանքից և հուսահատությունից, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ ամենն այլևս չի հայտնվի:

Անհրաժեշտ է դառնալ ուրիշ, ուրիշ մի մարդ:

Լուսանկարը՝  Սերգեյ Լազարևի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր՝  Лазарев Сергей Николаевич

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий