Խիղճը՝ Արարչի հետ կապի կենտրոն

 

 

 

 

 

 

 

Ինչպե՞ս հասկանալ՝ ճիշտ ես արել, թե՞ ոչ։

Բնականաբար, հետևանքներով և վերջնական արդյունքով։

Եվ հասարակության բարոյական նորմերին համապատասխանությամբ։ Մենք դրանք գիտենք մանկուց։

Բայց ինչպե՞ս կարող ես այդ պահին ասել, որ ճիշտ ես վարվել։ Ճիշտ քայլ ես կատարել։ Հենց այդ պահին, երբ արդյունքն անորոշ է, իսկ հետևանքները՝ անհայտ։

Ճիշտ ես՝ եթե կատարածդ քայլից անմիջապես հետո գալիս է հանգստություն և խաղաղություն։ Նույնիսկ եթե գործողությունն անշահավետ է, ռիսկային, միևնույնն է, հանգիստ ես։ Իհարկե, ոչ երկարատև, որովհետև հետագայում դու պետք է պաշտպանես քո ընտրությունը, հաղթահարես հետևանքները, հետևես քո սեփական ճանապարհին և պատասխանատվություն կրես։ Դու կարող ես զղջալ դրա համար։ Եվ սկսել կասկածել։

Բայց հետո, որոշ ժամանակ անց, համոզվում ենք, որ այն ժամանակ մենք ճիշտ էինք։

Կատարած գործողությունից անմիջապես հետո խաղաղությունն ու հանգստությունը առաջին նշաններն են, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Ճիշտ ձևով։

Մենք տվել ենք, ներել ենք, խնայել ենք, հեռացել կամ վերադարձել, ասել ենք ճշմարտությունը և լսել ենք ներքին ձայնը՝ «այո»։ Ամեն ինչ ճիշտ է։ Այդ դեպքում մենք այլ կերպ չէինք կարող վարվել։

1․ Դա ինտուիցիայի արձագանքն է։ Ներքին զգացողությունը հաստատում է գործողության կամ որոշման ճշգրտությունը։

2. Դա մեր փորձի արձագանքն է։ Մարմինն ու ուղեղն անգիր են պահել ճիշտ որոշումների զգացողությունները։ Ի վերջո, մենք դրանք առաջ էլ ենք կայացրել։ Ինտուիցիան նույնպես կապված է փորձի հետ։ Բայց դա ավելի խորը և ավելի խորհրդավոր ունակություն է։

3. Դա տրանսցենդենտալ արձագանք է։ Աղբյուրից ստացված արձագանք։ Սոկրատեսը կասեր՝ մեր բարեգութ պահապան հոգին է, մեր բարեգութ հանճարը, որը հաստատում է մեր գործողությունների ճշգրտությունը։

Այլ փիլիսոփաներ գրել են, որ գործողությունները համապատասխանում են մեր բարոյական զգացողությանը, մեր խղճին։ Իսկ խիղճը Արարչի հետ հաղորդակցության կենտրոնն է…

Խաղաղությունը և հանկարծակի հանգստությունը փոթորկի մեջ պատասխան է առ այն, որ մենք ճիշտ բան արեցինք։

Հետագայում մենք կարող ենք զղջալ մեր գործողությունների համար, անհանգստանալ հետևանքների համար, նախատել ինքներս մեզ… Բայց հոգու խորքում մենք հասկանում ենք, որ չէինք կարող այլ կերպ վարվել։ Դա մեզ ուժ է տալիս։ Բարոյապես մենք ճիշտ ենք։ Նույնիսկ եթե դա անբարենպաստ գործողություն է։ Բայց հաճախ անբարենպաստ գործողություններն են, որոնք սահմանում են մեր անհատականությունը և մեր կյանքի ուղին։ Եվ, վերջիվերջո, դրանք դառնում են ամենակարևորը, ամենաօգտակարը մեզ համար։

Այս ամենը չի կարելի հաշվել, չափել, կշռադատել կամ ապացուցել։ Սրանք զգացողություններ են, զգացմունքներ և անձնական բնույթ ունեն։

Բայց խաղաղությունն ու հանգստությունը սովորաբար գալիս է որպես պատասխան. «Դու ճիշտ բան արեցիր»։

Աղբյուր՝ Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий