Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից (լրացված)

virap1

Այս տոնը  Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից մեկն է:

virap2virap3xor virap


virap4
virap5

Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:

Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին՝ սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում, դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝  Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։

301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։

Հովհան Ոսկեբերան հայրապետը Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած… Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող եւ ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն»:

Աղբյուրը՝  Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց»

Հովհան Ոսկեբերան

Լուսանկարները՝  Մարիետ Սիմոնյանի

Կարող եք կարդալ՝ 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի հարցումները հրեշտակին

Գրիգոր Լուսավորչի աղոթքը

Կարող եք տեսնել նաև՝ 

On Russian First TV Channel, Boris Burda

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից (լրացված)

  1. Уведомление: Գյուտ նշխարաց | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    «Թող Տիրոջ աչքը այս երկրի վրա լինի և պահպանի իր թշնամիներից: Եվ եթե իրենց մեղքերի համար խրատվեն Տիրոջ կողմից, ապա թող չզորանա՛ն նրա թշնամիները:
    Եթե հերձվածողներ հայտնվեն այստեղ, ապա թող բնակություն չգտնե՛ն այս հողի վրա: Թող Սուրբ Կարապետի աջը հալածի՛ նրանց, կնիք և պահապա՛ն լինի, և այս տունը հավիտյան կանգուն մնա սերնդեսերունդ»։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

    Нравится

Оставьте комментарий