Ճաշու ընթերցվածք

avetaranՀավանաբար նկատած կլինեք՝ վերջերս mskh-ի «Ծիսական տոնացույց» բաժնում «Օրվա խորհուրդ» վերտառությամբ նոր խորագիր է ավելացել: Դրանք ընթերցվածքներ են «Ճաշոց» գրքից: «Ճաշոց» գրքից օրվա խորհուրդն ունեցող ընթերցվածքները  ավետարանական հատվածներ և հայրաբանական խրատ-աղթոքներ են, այլ կերպ ասած՝  հոգևոր կերակուրներ: Կարծում եմ՝ սրանք  իրական և ճշմարիտ այլընտրանք են օրվա կենդանակերպյան աստղագուշակությանը:

Իսկ թե ինչ է Ճաշոցը, ստորև կփորձենք պարզել:

«Ամեն ոք չէ, որ կարող է անգիր անել Աստծու խոսքը, սակայն ամեն ոք կարող է կարդալ այն ամեն օր։ Եկեղեցում ընթերցվում են կարճ հատվածներ կամ ընթերցվածքներ, տանը կարելի է ավելի շատ կարդալ։ Հոգեշահն այն չէ, թե քանի էջ ես կարդում, այլ կարևորն այն է, որ կարդացվածը հոգու մեջ մտնի, սիրտը շարժի այնպես, որ ցանկանաս ավելի երկար մտապահել, նրանով քաղցրացնել սիրտը։ Այդ պատճառով չպետք է փութով կարդալ։ Ավելի լավ է հասկանաս և սրտով յուրացնես այն, ինչ սահմանված է ընթերցել Եկեղեցում։ Ուստի, լավ է նաև կարդալ կարգով հաստատված օրվա ընթերցվածքի մեկնությունը»: Եպիսկոպոս Ֆեոֆան

Եկեղեցական արարողությունների ժամանակ ընթերցելու համար ստեղծվել են ծիսական նշանակության ավետարաններ, որից մեկն էլ Ճաշոց գիրքն է: Այն պարունակում է ավետարանական հատվածներ և ունի տոնացույցի կարգավորություն:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում հաստատված կարգով ամեն օր ժամերգությունների, տոնական և կիրակի օրերին մատուցվող ս. պատարագի ընթացքում դպիրը, սարկավագը և քահանան Ս. Գրքից հատվածներ` ընթերցվածքներ են կարդում։  Սուրբգրային ընթերցումները եկեղեցու ընդհանրական աստվածապաշտության անքակտելի մասը դարձան, ինչը ժողովրդին «վարդապետությամբ խրատելու և բարին հորդորելու համար է»:

Սուրբգրային այս ընթերցվածքները նախկինում կարդացվում էին Ճաշու ժամերգության ընթացքում, այդ պատճառով էլ ընթերցվածքների այս ժողովածուն կոչվեց Ճաշոց գիրք կամ պարզապես Ճաշոց։ Ճաշոց գիրքը սկսվում է զատկական ընթերցումներով և ներառում ամբողջ Նոր Կտակարանը (բացառությամբ Հայտնության գրքի) և մասամբ` Հին Կտակարանը։ Բացի սուրբգրային այս հատվածները եկեղեցում ունկնդրելուց, հավատացյալներին խորհուրդ է տրվում ընթերցել դրանք տանը։ Այդ նպատակով «Տօնք, պահք և ընթերցվածք Հայաստանյայց Սուրբ Եկեղեցվոյ» օրացույցում նշված են յուրաքանչյուր օրվա ընթերցվածքները։

Հայկական Ճաշոց գրքի ծագման և զարգացման մասին հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել Փարիզի  գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնական  Շարլ Ռընուն, ով գրում է. «Քրիստոնեական պաշտամունքի հնագույն պատմության տեսանկյունից  Հայկական ծիսական ձեռագրերի կարևորությունն անուրանալի է: Այդ մասին է վկայում, ամենից առաջ, այն հավատարմությունը, որով հայկական ավանդույթր պահպանել է V դարի սկզբում քրիստոնեական աշխարհի  եկեղեցիներից փոխառած բնագրերը և ծեսերը»:

«Հայերեն թարգմանված և ճաշոց անվամբ հայտնի երուսաղեմյան սահմանք֊ -ճառընտիրի  ուսումնասիրությունը  ցույց է տալիս, -շարունակում է ֆրանսիացի գիտնականը, որ Երուսաղեմից ժառանգած ծեսերի մի մասը աստիճանաբար դուրս Է մղվում, իսկ դրանց տեղը համապատասխանորեն գրավում են նորերը։ Այդ ճաշոցները սկսվում են հայոց պատմության ա մեն ահիշարժան իրադարձությունների և սրբերի տոնակատարություններով՝ Հռիփսիմե և Գայանե, Շողակաթ, Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտ, Վարագի խաչ և այլն, Հայաստանի առաքյալներ Թադեոս և Բարդուղիմեոս և այլն: Հայկական ճաշոցներում սկսում են ավելանալ նաև հայրաբանական`  Գր. Տաթևացու, Ներսես Շնորհալու, Մեսրոպ Մաշտոցի խրատ-աղոթքները: Սա թույլ է տալիս տեղեկանալ հայ եկեղեցում տոնվող սրրբերի և կրոնական իրադարձությունների պաշտոնական ցանկին։ Դրանցից յուրաքանչյուրի համար կազմվում է սաղմոսների և աստվածաշնչային ընթերցումների կանոն՝ խախտելով մինչ այդ սահմանված օրինաչավությունները»։

Այսպիսով, աստիճանաբար հայկական ծեսր կարողացավ Տոնացույց մուծել բազմաթիվ սրբերի և հետևողաբար ձևափոխել իր ճաշոցը։

Աղբյուր՝   Շարլ Ռընու, «Ճաշոց գրքի ծագումն ու զարգացումը»

http://www.irates.am/ru/Q53xleUPofonAnnMKECjkS9RKG

Խորանի մի հատված. Ավետարան. 1638-39թթ., Սպահան

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ճաշու ընթերցվածք

  1. Уведомление: Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծիսական տոնացույց. մեդիաուղեցույց -2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий