Վահան Տերյան, բանաստեղծություններ

garunԱնուշ անուրջով պաճուճիր հոգիս,

Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,

Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,

Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։

Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,

Լքված լռության ծածկոցն է իջել.

Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,

Իմ տխուր հոգում երգերն են ննջել։

Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,

Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,

Ցրիր քո երգով մռայլ ու համառ

Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Ցանկություն

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող…

Մի հեռանա

Դուրսը ցուրտ է հիմա

Եվ խավար և մրրիկ,

Այսօր մի՛ հեռանա,

Մոլորվա՛ծ իմ քույրիկ։

Մոլորվա՛ծ իմ քույրիկ,

Հոգնած ու մենավոր,

Դուրսը՝ չար փոթորիկ,

Դուրսը մութ է այսօր։

Թող ցոլա՛ մեղմորեն

Այս հուրը տխրաբոց,

Թո՛ղ, որ մեղմ օրորեմ

Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,

Որ այսօր ես գիտեմ,

Այն անուշ հրաշքով

Քո սիրտը կըդյութեմ։

Մի կրակ լուսատու

Քո սրտին կընետեմ,

Որ հզոր լինես դու

Կյանքի և մահու դեմ։

Հեռավոր մի փարոս

Կըվառեմ քո հոգում,

Սև կյանքի ալեկոծ

Խավարում ու մեգում

։Դուրսը ցուրտ է հիմա

Եվ խավար, և մրրիկ,

Այսօր մի՛ հեռանա,

Մոլորված իմ քույրի՛կ։

Հրաժեշտի խոսքերից

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

Էստոնական երգ
Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Ցնորք

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…

Գարնան երեկո

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…

Այրում են սիրտըս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չըկան երգեր,
Էլ խոսքեր չըկան…

Տեսա երազ մի վառ

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա…

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազներ իմ փութանցիկ…

Ժանյակները լուսազարդ
Լայն երկնքի ծովերում
Հյուսվածներով անավարտ
Մոռացումս են օրորում…

Ժըպիտներով խաղացկուն
Երգն է ձուլվել իմ կյանքին,—
Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին…

Իմ սիրո պես խոր ու մեծ
Շուրջըս աշխարհն է ծփում.—
Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց
Քեզ կախարդված իմ հոգուն…

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ,
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ…

Դու խոսում ես, բայց կարծես

Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում…

Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք…

Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո՝
Լիքը սիրով ու վշտով։

Դու չե՛ս, դու չե՛ս, հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում….

Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ,—
Դառը տանջանք ու դադար,
Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ…

Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվի՛ր, փռվի՛ր իմ հոգում,
Խաղաղությո՜ւն անեզերք…

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
Խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն…
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ…

Վահան Տէրեան

Բանաստեղծությունների ընտրանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Տերյան» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

59 отзывов на “Վահան Տերյան, բանաստեղծություններ

  1. Уведомление: Իմ Տերյանը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Փետրվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Վահան Տերյան | Մարգարիտ Հարությունյան

  7. Уведомление: 9-րդ դաս.-ի ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Հունվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Փետրվար ամսվա անելիքներ | Մարգարիտ Հարությունյան

  12. Уведомление: Փետրվար. մայրենիի ստուգատես | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Կարդում ենք Տերյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Ուսումնական փետրվար. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  15. Уведомление: Ուսումնական փետրվար. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  16. Уведомление: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  17. Уведомление: Գրականություն Փետրվար | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  18. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  19. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  20. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  21. Уведомление: Վահան Տերյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  22. Уведомление: Վահան Տերյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  23. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  24. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  25. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  26. Уведомление: Վահան Տերյան – Կառոլինա Գրիգորյան

  27. Уведомление: ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — Վովա Չոբանյանի բլոգ

  28. Уведомление: Վահան Տերյան. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  29. Уведомление: Կարդում ենք Տերյան․․․ — Նանե Այնթաբյան

  30. Уведомление: Վահան Տերյան․ Գրականություն — Նանե Այնթաբյան

  31. Уведомление: Հայտնություն – Վերա Նարիմանյան

  32. Уведомление: Էստոնական երգ – Վերա Նարիմանյան

  33. Уведомление: Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել – Վերա Նարիմանյան

  34. Уведомление: Վահան Տերյան – Ջուլիա 😊 Ստեփանյան

  35. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  36. Уведомление: 9-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  37. Уведомление: 10-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  38. Уведомление: 11-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  39. Уведомление: Վահան Տերյան – Կառոլինա Գրիգորյան

  40. Уведомление: Վահան Տերյան/ 2 – Կառոլինա Գրիգորյան

  41. Уведомление: Նախագիծ «Կարդում ենք Տերյան» | Մարինե Ամիրջանյան

  42. Уведомление: Նախագիծ․ «Կարդում ենք Տերյան» — Խոսքի մշակույթ

  43. Уведомление: Կարդում ենք Վ. Տերյան — Երանուհի Խլղաթյանի բլոգ

  44. Уведомление: Վահան Տերյան բառարան — Արմեն Հաջյան

  45. Уведомление: «Միշտ և ամենուր Տերյան»․ արտագնա նախագիծ (լրամշակվում է) — Սեբաստացիական մեդիադարակ

  46. Уведомление: «Միշտ և ամենուր Տերյան»․ արտագնա նախագիծ — Սեբաստացիական մեդիադարակ

  47. Уведомление: Կարդում ենք Տերյան | Մարինե Ամիրջանյան

  48. Уведомление: 8-րդ դասարան․ աշխատանքային փաթեթ | Մարինե Ամիրջանյան

  49. Уведомление: Կարդում ենք Տերյան — Լիլիթ Սահակյան

  50. Уведомление: Տերյան ջան — Քնարիկ Ադամյան

  51. Уведомление: Վահան Տերյան, բանաստեղծություններ — Կարապետ Նշանյան

  52. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  53. Уведомление: Գրականություն- Կարդում ենք Տերյան | Մերի Մելիքյան

  54. Уведомление: Գրականություն Վահան Տերյան — Հրանդ Ղազարյան

  55. Уведомление: Վահան տերյան — Մաքսիմ Սահրադյան 9 — 2 դասարան

  56. Уведомление: Արտյոմ Ղազարյան

  57. Уведомление: Կարդում ենք Տերյան — Ռաֆայել Ջրաղացպանյան

  58. Уведомление: Կարդում ենք Տերյան — Մհեր Կիրակոսյան

  59. Уведомление: Վահան Տերյան. նախագծի լրամշակում — Անահիտ Գրիգորյան

Оставьте комментарий