Փիլիսոփայական միտքը հին Չինաստանում

LaoziՀին չինական փիլիսոփայության մյուս տարածված ու ազդեցիկ ուղղությունը դաոսիզմն է, որի հիմադիրն է համարվում կիսաառասպելական իմաստուն Լաո ցզին (ծերուկ երեխա): Նրան է վերագրվում «Դաո դե ցզի» («Գիրք ճանապարհի և առաքինության») աշխատությունը, որում ամփոփված են դաոսական փիլիսոփայության հիմնական գաղափարները: Դաոսականները քննարկում են ինչպես տիեզերաբանական, բնափիլիսոփայական, այնպես էլ մարդաբանական և բարոյագիտական հարցեր:
Դաոսիզմի փիլիսոփայության հիմնական հասկացությունը Դաոն է, որը նշանակում է ուղի, սկզբնապատճառ, օրենք, կարգ, աստված և այլն: Չինական փիլիսոփայության պատմության մեջ Դաոն մեկնաբանվել է հիմնականում երկու իմաստով՝ մի կողմից որպես մարդակերպ գծերից զուրկ աստվածություն, որպես հոգևոր սկիզբ, բանականություն, իսկ մյուս կողմից՝ որպես նյութական նախասկիզբ, բնական ուղի, բոլոր գոյերի նախահիմք ու զարգացման բնական սկզբունք: Առաջին դեպքում դաոսիզմը մեկնաբանվում է որպես իդեալիստական, կրոնամիստիկական ուղղություն, իսկ երկրորդ դեպքում՝ որպես նյութապաշտական-բնապաշտական ուղղություն: Համենայն դեպս, երկու մեկնաբանության դեպքում էլ Դաոն ըմբռնվում է որպես գոյի նախասկիզբ, որպես զարգացման ու փոփոխման ընդհանուր ուղի: Գոյություն ունեցող ամեն ինչը ծագում է Դաոյից, զարգանում ըստ Դաոյի օրենքների և շրջապտույտ կատարելով, վերադառնում կրկին Դաոյին: Դաոն հավերժական է, միասնական, անփոփոխ, անվերջ ու անսահման: Երբեմն Դաոն ներկայացվում է որպես շնչավոր էություն, կենդանի էակ, որը նույնիսկ կատարում է սխրագործություններ. «Մեծ Դաոն հոսում է ամենուր: Նա կարող է գտնվել և աջում և ձախում: Նրա շնորհիվ էակները ծնվում են և աճում անարգել: Նա սխրանքներ է գործում, բայց չի ձգտում փառքի: Սիրով դաստիարակում է բոլոր էակներին, բայց իրեն չի համարում նրանց տիրակալ»: «Դաո դե ցզի» աշխատության մեջ առանձնացվում է երկու Դաո՝ անանուն և անուն ունեցող: Անանուն Դաոյի մասին ասվում է, թե նայում ենք, բայց չենք տեսնում, լսում ենք, բայց ըստ էության չենք լսում, այդ պատճառով նրան կոչում ենք անտեսանելի, անլսելի, անտրոհելի և այլն: Քանի որ դաոսականները կեցությունը պատկերացնում են որպես անընդհատ լինելության գործընթաց, ուստի կարծում են, որ այդ երկու Դաոների միջև գոյություն ունի ներքին կապ: Անանուն Դաոն փոխակերպվում է անուն ունեցող Դաոյի և, հակառակը: Անանուն Դաոն երբեմն նույնացվում է ոչ կեցության հետ. երբ Դաոն ստանում է անուն, նշանակում է, որ ոչ կեցությունը վերածվել է կեցության: Այսպիսով, իրերը ծագում են ոչ կեցությունից, գոյություն ունենում և վերստին վերադառնում ոչ կեցության: Այդ վերադարձը կոչվում է հանգիստ: Անանուն Դաոն հնարավոր չէ ճանաչել ոչ զգայությամբ, ոչ էլ բանականությամբ. դրա մասին կարելի է պատկերացում ունենալ միայն «լռության» մեջ, քանի որ «Ով գիտի՝ չի խոսում: Ով խոսում է՝ չգիտի»: Այդպիսի գիտելիք կարող է ունենալ միայն կատարյալ իմաստունը, որը իրերի պայքարի հետևում տեսնում է համերաշխություն, շարժման հետևում՝ հանգիստ, կեցության հետևում՝ ոչ կեցություն:
Քանի որ Դաոն գոյություն ունեցողի զարգացման բնական ուղին է, ուստի մարդը նույնպես պետք է հետևի Դաոյի օրենքներին, որովհետև տիեզերքում արհեստական ճանապարհով հնարավոր չէ կատարել ոչ մի փոփոխություն: Այս կապակցությամբ դաոսականները քննադատում են կոնֆուցիոսականների բարոյագիտական ըմբռնումները. «Երբ հեռացրին մեծ Դաոյին, հայտնվեցին «մարդասիրությունը» և «արդարությունը»: Երբ հայտնվեց իմաստասիրելը, ծնվեց նաև մեծ երկերեսանիությունը: Երբ վեց հարազատները կռվում են, այդ ժամանակ հայտնվում են «որդիական հարգարժանությունը» և «հայրական սերը»: Երբ պետությամ մեջ անկարգություն է իշխում, իսկույն հայտնվում են «հավատարիմ ծառաները»: Եթե մարդիկ շեղվում են Դաոյի ուղուց, ապա անխուսափելի են դառնում չարիքներն ու դժբախտությունները: Հետևել Դաոյին, նշանակում է ձեռք բերել դե՝ առաքինություններ, և ապրել բնության օրենքներով: Մարդկանց վարքի բարձրագույն սկզբունքը պետք է լինի «անգործությունը», իսկ կյանքի նպատակը՝ կրքերի և ցանկությունների զսպման ճանապարհով Դաոյի հետ միաձուլվելը: «Ով ծառայում է Դաոյին՝ օրեցօր փոքրացնում է (իր ցանկությունները): Անվերջ փոքրացնելով՝ մարդը հասնում է անգործության: Չկա մի բան, որ չկատարի անգործությունը: Այդ պատճառով աշխարհին տիրանալը միշտ իրագործվում է անգործության միջոցով: Ով գործում է՝ ի վիճակի չէ տիրանալ աշխարհին»: Դաոսականները մերժում էին ոչ թե ամեն մի գործունեություն, այլ միայն այնպիսին, որը հակասում էր «բնականությանը», բնական կարգին: Այսինքն՝ «անգործության» սկզբունքը նշանակում է ոչ թե պարապություն, այլ այնպիսի վարք, երբ մարդը հրաժարվում է արհեստականից, հակաբնականից, չարիք գործելուց, զգայական հաճույքներից և իր կամքը ենթարկում է Դաոյին: «Անգործության» սկզբունքը պահանջում է ներդաշնակություն հաստատել մարդու և բնության, մարդու և պետության միջև:

 Աղբյուր՝  Հին արևելքի փլիսոփայություն

Լուսանկարը՝  granish.org-ից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

16 отзывов на “Փիլիսոփայական միտքը հին Չինաստանում

  1. Уведомление: Ինչպե՞ս հասնել դաոյի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Blognews.am:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    Нравится

  3. Уведомление: Մացուո Բասյո, առակներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ընտրություն և նախապատվություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Կոնֆուցիոս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Կոնֆուցիոսի չստացված առակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ինչպես հասնել պայծառության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Երբ մտքերը ամպամած են, տեսանելի է դառնում հոգու մաքրությունը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Մտքերը ցանկությունների ծառաներն են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Մտքերը ցանկությունների ծառաներն են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Օշո «Մտքերը ցանկությունների ծառաներն են» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Օշո «Ընտրություն և նախապատվություն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  15. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий