Կոնֆուցիոսի չստացված առակը

safe_image

Մի անգամ Կոնֆուցիոսի մոտ մի կին գնաց և հարց տվեց.

-Ասա՛ ինձ, Կոնֆուցիոս, ինչո՞ւ է այդպես. երբ կինն է սիրեկաններ ունենում, նրան ենթարկում են հասարակական պարսավանքի, իսկ երբ կանայք ունենում է տղամարդը, դա նորմալ է ընդունվում:

Կոնֆուցիոսը, նախքան հարցին պատասխանելը, կնոջ առաջ դրեց հինգ թեյնիկ և հինգ բաժակ:

-Թեյը մի թեյնիկից լցրու հինգ բաժակի մեջ: Քեզ դո՞ւր է գալիս:

— Դո՛ւր է գալիս,-խոստովանեց կինը:

-Իսկ հիմա հակառակն արա՝  հինգ թեյնիկից թեյը լցրու մեկ բաժակի մեջ: Դո՞ւր է գալիս:

— Շա՛տ ավելի է դուր գալիս,-հաստատեց կինը:

-Ա՛յ քեզ դմբո,- պոռթկաց Կոնֆուցիոսը,- ի՜նչ առակ փչացրիր:

Աղբյուրը՝  Фитнес для мозга

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Կոնֆուցիոս

Փիլիսոփայական միտքը հին Չինաստանում

Ինչպես նաև՝  Չինական պոեզիա

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий