Մայր Թերեզա «Ամեն անգամ»

teresa_prayin

Ամեն անգամ, երբ ժպտում ես եղբորդ և նրան ձեռք ես մեկնում, գալիս է Սուրբ Ծնունդը:

Ամեն անգամ, երբ լռում ես, որպեսզի լսես ուրիշներին, երբ հրաժարվում ես այն կանոններից, որոնք, ինչպես երկաթե օղակ, ճնշում են մարդկանց միայնության մեջ, երբ հույսի շող ես նվիրում հուսահատներին, երբ խոնարհաբար ընդունում ես, թե որքան չնչին են քո հնարավորությունները, և որքան մեծ է քո տկարությունը, ամեն անգամ, երբ թույլ է տալիս, որ Աստված սիրի ուրիշներին քո միջոցով՝ ամեն անգամ գալիս է Սուրբ Ծնունդը:

Մենք Տիրոջ երեսը տեսնում ենք յուրաքանչյուրի մեջ, ում ծառայում ենք,
ամենուրեք և ամեն ինչում, ամեն վայրկյան: Մենք Նրա ձեռքը ճանաչում ենք այն ամենի մեջ, ինչ կատարվում է մեր շրջապատում: Խորհելիս, աշխատելիս, սովորելիս, զրուցելիս, ուտելիս և հանգստանալիս մենք ամեն բան անում ենք հանուն Հիսուսի, Հիսուսի հետ, Հիսուսի համար և Հիսուսին:

Մենք մեզ վրա զգում ենք Արարչի սիրող հայացքը և միշտ օգնում ենք նրան, ում կերպարանքով էլ Նա գա մեզ մոտ: Հիսուսը լույսն է: Հիսուսը ճշմարտությունն է: Հիսուսը կյանքն է: Մենք նույնպես պետք է լինենք գթության լույս, խոնարհության ճանապարհ, սրբության կյանք:

Երբ արդեն մահամերձ Մայր Թերեզային հարցնում են, թե արդյոք նա հանգստյան կամ տոնական օրեր ունեցե՞լ է, պատասխանում է. «Այո՛, ինձ համար ամեն օր տոն է»:

Սերը օրեցօր, մինչև մեր մահը, պետք է այնքան սովորական լինի մեզ համար, որքան ապրելն ու շնչելը:

Յուրաքանչյուր սիրով արարք խաղաղության գործ է՝ անկախ այն բանից, թե ինչքան փոքր է:

Եթե իսկապես ուզում ենք աղոթել սովորել, պետք է նախ լսել սովորենք: Որովհետեւ սրտի լռության մեջ խոսում է Աստված:

Մեր բառերն ավելորդ են այնքան ժամանակ, քանի դեռ սրտից չեն բխում:

Երբեք չենք իմանա՝  ինչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը:

Ամենակարևոր դեղամիջոցը քնքուշ սերն ու հոգատարությունն են:

Կարևոր չէ, թե քանի բարի գործ եք կատարել, կարևոր է՝ ինչքան սեր եք ներդրել այդ գործերում:

Սերն ուժ է տալիս, աշխուժացնում, վերածնում:

Առանց սիրո, միայն հանուն վաստակի աշխատող մարդը երբեք լավ արդյունք չի ստանա:
 Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք:
Գաղտնիքը պարզ է՝  սիրեք այն, ինչ անում եք և նրանց, ում համար դա անում եք:

Մայր Թերեզա

Աղբյուրը՝ crossnews.am, life.mediamall.amnewgeneration.am

Կարող եք ծանոթանալ նաև՝  Մայր Թերեզա «Ձգվեք դեպի մարդիկ»

Նաև՝  crossnews.am-ի «Մայր Թերեզա» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.