Տրնդեզի ծեսը Հայաստանում (լրացված)

trndez1Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ: Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տրնդեզի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը, երազների մեկնիչն էր և պաշտպանը դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:

tnndez3

Տրնդեզի առաջին ծեսը կրակ վառելն է

Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով` իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են ի
րենց մոմերը և տանում տուն: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին, որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Տրնդեզի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն:

trndez5

Տրնդեզի ծուխը

Տերընդեզ` դարմանը կես,

Առ հաց ու կես, ելիր գեղես,

Տերընդեզ` մխի դին տես,

Մէ փութ ցանես` հազար քաղես:

Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ:, մի կիսայրած փայտ դեզից տանում էին տները և պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը Զատիկին շատ ձու ածեն կամ շուտ թուխս նստեն:Մի կտորն էլ դնում էին ամբարի մեջ, որպեսզի հացը առատ լինի:

 trndez2Տրնդեզի խարույկի մոխիրը

Մեծ կարևորություն ուներ նաև տրնդեզի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի էին տանում, որպեսզի քահանան օրհնի: Վերադարձին մայրը երեխայի աչքը համբուրում էր և նվեր էր տալիս. նրան հետևում էին ազգականները:

Տրնդեզի խոհանոց

trndez4

Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:

Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ` (դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:

Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ: Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:

Օգտագործված գրականություն

Հայ եկեղեցու պատմություն (դասագիրք 5-րդ դաս-ի համար)

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»

Հրանուշ Խառատյան «Հայ ժողովրդական տոներ»

Լուսանկարները՝ անձնական արխիվից

Լուսանկարները տես նաև՝  Սեբաստացի TV-ի կայքում

Տեսանյութը՝  Մարինե Մկրտչյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի տաճարն

Նյութը պատրաստեց  Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

23 отзыва на “Տրնդեզի ծեսը Հայաստանում (լրացված)

  1. Уведомление: Ծիսական տոնացույց. Մեդիաուղեցույց -2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Տեառնընդառաջի խարույկի հոգևոր իմաստը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Փետրվարի 7. մասնախմբի պարապմունք — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: «Ուսումնական Արագածոտն» նախագիծ  — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Տրնդեզի ծեսը Աշտարակում — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Տրնդեզի մասին – Նարեկ Իսախանյան

  10. Уведомление: Ազգագրական-ուսուցչական տոնախմբություն ագարակում (նախագիծ) — Հոգեւոր Հայաստան

  11. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Փետրվարի 11-17 – Էլեն Աբգարյան ♡ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

  15. Уведомление: Փետրվարի 10-փետրվարի 14 (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ ) | Հայոց լեզու, գրականություն

  16. Уведомление: Տրնդեզ — Մարիա Նահապետյանի բլոգ

  17. Уведомление: Տեառնընդառաջ կամ տրնդեզ — Սեբաստացիական մեդիադարակ

  18. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏԵՐՆԴԵԶ ԴԴՄԱՇԵՆՈՒՄ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2023թ․ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

  19. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏԵՐՆԴԵԶ ԴԴՄԱՇԵՆՈՒՄ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2023թ․ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

  20. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏԵՐՆԴԵԶ ԴԴՄԱՇԵՆՈՒՄ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2023թ․ — Կարինե Գրիգորյանի բլոգ

  21. Уведомление: Աշխատանքային այցի կազմակերպման մասին    — Գրասենյակ

Оставьте комментарий