Միջինք

Եկեղեցական օրացույցում իր առանձին տեղն ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է պահեցողության շրջանը եւ կոչվում Միջինք:

Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն` բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Երբ պասը կիսվում է, թխում են Միջինքի բաղարջը:
Այն շատ նման է տարեհացին: Միջինքի բաղարջը թխել են ողջ համայնքով: Հավաքվել են, հանգանակել մթերքներ, հետո միասին էլ համտես են արել:

Ըստ Մաղաքիա Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի:  Պահքը այդ օրը չեն ընդհատում: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Ժողովրդական ավանդության համաձայն` միջինքին թխում են բաղարջից պահոց գաթա: Այն ունի կլոր կամ ուռուցիկ ձև և պատրաստվում է ձեթով, մեղրաջրով, ընկույզով և քիշմիշով: Դրա մեջ դնում են մետաղադրամ կամ ուլունք և թխում: Կտրելիս հավասար բաժանում են տան անդամների, կենդանիների և հողի միջև: Որ բաժնից դուրս գա ուլունքը կամ դրամը, այդ տարվա ընթացքում հաջողությունը նրանն է լինելու: Հնում կարկանդակի մեջ դնում էին նաև փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ:

Ձեզ ենք ներկայացնում այդ օրը պատրաստվող հետևյալ ճաշատեսակի բաղադրատոմսը:

Թթվեպաս

1/2 բ. լոբի
1/2 բ. սիսեռ
1/2 բ. ոսպ
1/2 բ. ձավար
1/2 բ. արիշտա
1/2 բ. չամիչ
1/2 բ. սալորաչիր
1/2 բ. քացախ
2 կապ սպանախ
աղ

Արմտիքը խաշելուց հետո ավելացնել արիշտան, չամիչը, սալորաչիրն ու սպանախը: Մատուցել քացախով:

Աղբյուր՝  Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան, Qahana.am-ի ֆեյսբուքյան էջ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Միջինք»

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Միջինք | zaraavetisyan

  3. Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s