Ռաբինդրանաթ Թագոր

Ռաբինդրանաթ Թագոր, հնդիկ բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Մրցանակի դրամական մասը մեծ գրողը նվիրել է իր հիմնած դպրոցի զարգացման ու կատարելագործման նպատակին, որի հիմքի վրա էլ ստեղծվել է անվճար համալսարան։

Թագորը Անգլիայի թագավորից ստացել է ասպետական կոչում։ Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի աստիճան։ Հրապարակային դասախոսություններով հանդես է եկել Հարվարդի համալսարանում:

Հնդկաստանի և Բանգլադեշի ազգային հիմների հեղինակն է:

Մարդու անհատականությունը ամենևին էլ միայն իրեն պատկանող բարձրագույն ճշմարտությունը չէ, մարդու մեջ կա ինչ-որ բան, որ ընդհանուր է բոլորի համար:

Արձակ բանաստեղծություններ

Աստված ուզում է տաճարն իր տեսնել

կառուցված սիրուց ու կարեկցանքից,

Իսկ մարդիկ, ահա, խոնարհվում Աստծուն,

քարով են շարում պատերը վանքի:

Փոշոտ ճամփին մանկան նման

նկարներ է գարունն անում,

Ապա շշնջում անփութորեն և

նկարածն է մոռանում:

Թե ինքդ քեզանից մի գլուխ բարձրանաս,

Խոնարհիր գլուխդ քո առաջ, որ ուրիշ չդառնաս:

Երբ ընդվզեցի,

տերն ինձ հարգեց,

Երբ ոտքերն ընկա,

ինձ անարգեց:

Անդրադարձը մինչև անգամ շշուկին է արձագանքում,

Որ ոչ մեկին պարտք չմնա երբեք կյանքում:

Սխալների դեմ ամենօրյա շրխկացրինք մեր դուռն, ահա:

«Ինչպե՞ս ներս մտնեմ»,

Շեմին կանգնած ճշմարտությունն է շփոթահար:

Գութը դառնորեն տրտնջաց մի օր.

«Զու՛ր են իմ բարի գործերը բազում»:

Բարությունն ասաց. «Իսկ ես հատուցման չեմ էլ սպասում»:

Ժամանակն ասաց. «Ե՛ս եմ արարում այս հրաշալի

Պատկերն աշխարհի»:

Ժամացույցն ասաց. «Բայց չէ՞ որ ես եմ քայլերդ հաշվում,

Ժամանակ բարի»:

Մեր բաժանումի լուսամփոփի մեջ գիշեր ու ցերեկ

Կրակով անմար թող վառվի հուշը մեր հանդիպումի,

Որ եղավ երեկ:

Թարգմանությունը` Գագիկ Դավթյանի

է յ, խելառ, թունդ հարբած կոնծաբան

է յ, խելառ, թունդ հարբած կոնծաբան՝
Եթե դռներդ բաց ես անում քացով ու հիմար ես ձևացնում քեզ
ամենքի առաջ,
Եթե մի գիշերվա մեջ դատարկում ես քսակդ ու ծաղրում
խելացիությունը,
Եթե դու թափառում ես տարօրինակ կածաններով ու զվարճանում
ցանցառ, անմիտ բաներով,
Գործ չունիս խելքի և իմաստի հետ,
Եթե փոթորիկի ժամին առագաստդ պարզելով մրրիկի հանդեպ
ջարդում ես ղեկդ երկու մասի,
… Ապա ես հետևում եմ քեզ, ընկեր, գալիս եմ հարբելու
քեզ հետ ու ջհանդամը կորչեմ, հերն անիծած,
… Երդվում եմ հրաժարվել էս վայրկյանից իսկ արժանավոր
մարդկանց շարքը դասվելուց.
Դեն եմ շպրտում հպարտությունս՝ իմ գիտությամբ ու կարողությամբ
դատելու որն է լավ, որը՝ վատ։
Ես փշրում եմ հուշերիս արտոսրալի անոթը՝ շաղ տալով արցունքներիս վերջին կաթիլը։
Ալ պտուղների պես կարմրին տվող գինու փրփուրը կսուզվեմ ու
նրանով կլուսավորեմ իմ ծիծաղը:
Ես դիտմա՛մբ պատառ-պատառ եմ անում քաղաքացու իմ ցուցանակը,
Ու սուրբ երդում եմ տալիս լինել անպիտան, հարբած ու
ջհանդամը կորչեմ, հերն անիծած:

Թարգմանությունը`  Համլիկ Թումանյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Թագոր» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

11 комментариев на «Ռաբինդրանաթ Թագոր»

  1. Hasmik:

    Սխալի մասին երկտողը ամեն օր աղոթքի նման պիտի կրկնենք:

  2. Sirak:

    Բարև Ձեզ Հարգարժան Նունե Մովսիսյան, Ռաբինդրանաթ Թագորի Հարբածը բանաստեղծությունն եմ փնտրում, եթե կարող եք օգնել ես երախտապարտ կլինեմ Ձեզ

  3. Նունե Մովսիսյան:

    Հարգելի Սիրակ, կարծում եմ՝ Ձեր նշածը սա է, թարգմանել է Հովհ.Թումանյանի որդին՝ Համլիկ Թումանյանը: Արձակ պոեմի վերնագիրը թարգմանվել է
    «է յ, խելառ, թունդ հարբած կոնծաբան»:

    է յ, խելառ, թունդ հարբած կոնծաբան՝
    Եթե դռներդ բաց ես անում քացով ու հիմար ես ձևացնում քեզ
    ամենքի առաջ,
    Եթե մի գիշերվա մեջ դատարկում ես քսակդ ու ծաղրում
    խելացիությունը,
    Եթե դու թափառում ես տարօրինակ կածաններով ու զվարճանում
    ցանցառ, անմիտ բաներով,
    Գործ չունիս խելքի և իմաստի հետ,
    Եթե փոթորիկի ժամին առագաստդ պարզելով մրրիկի հանդեպ
    ջարդում ես ղեկդ երկու մասի,
    … Ապա ես հետևում եմ քեզ, ընկեր, գալիս եմ հարբելու
    քեզ հետ ու ջհանդամը կորչեմ, հերն անիծած,
    … Երդվում եմ հրաժարվել էս վայրկյանից իսկ արժանավոր
    մարդկանց շարքը դասվելուց.
    Դեն եմ շպրտում հպարտությունս՝ իմ գիտությամբ ու կարողությամբ
    դատելու որն է լավ, որը՝ վատ։
    Ես փշրում եմ հուշերիս արտոսրալի անոթը՝ շաղ տալով արցունքներիս վերջին կաթիլը։
    Ալ պտուղների պես կարմրին տվող գինու փրփուրը կսուզվեմ ու
    նրանով կլուսավորեմ իմ ծիծաղը:
    Ես դիտմա՛մբ պատառ-պատառ եմ անում քաղաքացու իմ ցուցանակը,
    Ու սուրբ երդում եմ տալիս լինել անպիտան, հարբած ու
    ջհանդամը կորչեմ, հերն անիծած:

  4. Նունե Մովսիսյան:

    Շատ խնդրեմ, Սիրակ ջան:

  5. Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր, «Թափառող թռչուններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր, Աղոթք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s