Դիպակ Չոպրա, «Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

Ցանկացած ծնողի ամենանվիրական երազանքն է տեսնել, թե ինչպես է իր երեխան հաջողության հասնում։ Բայց արդյո՞ք մեզնից շատերն են հասկանում, որ հաջողության ամենակարճ ճանապարհն անցնում է ոգու միջով։

Մեր հասարակության մեջ, սովորաբար, դրանք իրար չեն կապում, ավելի շուտ՝ հակառակը։ Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին գոյատևել, այնպես ինքնադրսևորվել, որ հավանության արժանանա, ինքն իրեն պաշտպանել, մրցակցել ուրիշների հետ, հաղթահարել հիասթափությունները, խոչընդոտներն ու անհաջողությունները։ Թեպետ հավատն Աստծո նկատմամբ սովորաբար համարվում է լավ բան, ոգին, ավանդաբար, առօրյա կյանքում համարում են հաջողություններից հեռու մի բան։

Սա սխալ մոտեցում է, որը հենց մանկությունից ուժգնորեն ազդում է մեր ամբողջ կյանքի վրա։

Շատերը կասկած էլ չունեն, որ հաջողություն ասվածը զուտ նյութական հասկացություն է, որ չափվում է փողի քանակով, հեղինակությամբ կամ սեփականության ծավալով։ Այս ամենն, իհարկե, կարող է որոշակի դեր խաղալ, բայց դեռևս հաջողության երաշխիք չէ։

Այն հաջողությունը, որ երազում ենք մեր զավակների համար, նույնպես որոշվում է ոչ նյութական հասկացությունների բազմությամբ։ Այն պետք է ներառի նաև սիրելու և ապրումակցելու, ուրախություն զգալու և այն ուրիշներին փոխանցելու  ունակությունվստահություն՝ ծնված այն գիտակցությունից, որ ձեր կյանքը ծառայում է առաջադրված նպատակին, և, վերջապես, Տիեզերքն արարող ուժի հետ կապի զգացում։ Այս ամենը ձևավորում է հաջողության ոգեղեն չափումը։ Այն չափումը, որ հանգեցնում է ներքին բավարարվածության։

Եթե Ձեզ համար ամեն օր բացահայտվում է Ձեր կյանքի հրաշալի իմաստն իր ամբողջ մաքրությամբ, ուրեմն Դուք հասել եք հաջողության, իսկ դա նշանակում է, որ ամեն մանկան մեջ այդ հաջողությունն ի ծնե է դրված։ Ամեն երեխայի՝ամենօրյա գոյության հրաշքի զգացողությունը ամենահամոզիչ ապացույցն է, որ Բնությունն ուզում է՝ մենք հաջողակ լինենք։ Մեր սեփական էության մեջ է դրված կյանքը խինդով դիմավորելը։

Աստվածային հունդը մեր ներսում է։ Երբ ճամփորդում ենք ոգու ուղիներով, այդ հունդն ենք ջրում։ Ժամանակի հետ մեր մեջ ու շուրջը Աստծուց շնորհված ծաղիկներ են ծաղկում, և մենք, ուր էլ լինենք, աստվածայինի ականատեսն ենք դառնում։

Ուստի մեր՝ ծնողներիս պարտքն է երեխաներին վստահաբար ոգու ճանապարհի վրա դնելը։ Դա ամենալավ բանն է, որ կարող ենք անել մեր երեխաների համար՝ կյանքում ապահովելու նրանց հաջողությունը, ավելի լավ բան, քան նրանց փող, հուսալի տուն և նույնիսկ սեր ու նվիրում տրամադրելն է։

Ես ձեզ հրավիրում եմ ուսումնասիրելու ծնողների դերի այս հոգևոր սահմանումը, որը գուցե և պարզվի, որ բոլորովին էլ այն չէ, ինչ դուք եք հիմա պատկերացնում։

Որպեսզի ծնողական առաքելությունը կատարելու այդ նոր ճանապարհն ընկնենք, նախ և առաջ ինքներս պիտի համապատասխան սկզբունքների կրողը դառնանք։ Սկզբունքները, որոնց մասին ասում եմ, շարադրված են իմ «Հաջողության հասնելու յոթ հոգևոր կանոններ» գրքում։ Որպեսզի թեքվենք դեպի ոգու հետ կապվող ճանապարհը, Հոգևոր կանոնների իմացությունը շատ կարևոր է։ Երբ հետևում ենք Հոգևոր կանոններին, հասնում ենք Բնության հետ ներդաշնակության։ Ապրելու ցանկացած այլ միջոց բերում է լարվածության ու պայքարի։ Հաջողությունը, որին հասնելու համար անհրաժեշտ է եղել պայքարել, կարող է նյութական բարիք բերել, բայց երբեք չի տա այն ներքին բավարարվածությունը, որ դրանից սպասում ենք։

Հոգևոր յոթ օրենքները մեծերի լեզվով հնչում են հետևյալ կերպ:

Առաջին
 օրենք 
Զուտ հնարավորությունների օրենք
Ամենայն ստեղծվողի աղբյուրը մաքուր գիտակցությունն է… արտահայտվածի մեջ չարտահայտվածը փնտրելու զուտ հավանական հնարավորությունը։

Երկրորդ օրենք
Շնորհելու օրենքը
Փնտրվածը տալու պատրաստակամությամբ ամբողջացնում ենք հագեցվածությունը տիեզերքի, որը տարածվում է մեր կյանքի վրա։

Երրորդ օրենք
«Կարմայի» օրենքը
Երբ ընտրում ենք այն գործողությունները, որոնք ուրիշներին են հաջողություն բերում, մեր կարման հաջողության ու երջանկության պտուղներ է տալիս։

Չորրորդ օրենք
Նվազագույն ջանքի օրենքը

Բնական բանականությունը աշխատում է թերթև ու առանց ջանքերի՝ անհոգ, ներդաշնակ ու սիրով։ Երբ մենք տիրապետում ենք այդ ուժերին, հաջողության ենք հասնում նույնքան հեշտ ու առանց ջանքերի։

Հինգերորդ օրենք
Մտադրությունների ու ցանկությունների օրենք

Ամեն մի մտադրություն կամ ցանկություն իր կատարման մեխանիզմն ունի. զուտ հավանականության դաշտում ցանկություններն ու մտադրություններն ունեն կազմակերպական անսահման ուժ։

Վեցերորդ օրենք
Չկապվածության օրենք

Անիմանալին ոտք դնելու մեր պատրաստակամությամբ բոլոր հնարավորությունների դաշտում մեզ տալիս ենք ստեղծագործական բանականությանը, որն արարում է տիեզերքի պարի խորեոգրաֆիան։

Յոթերորդ օրենք
«Դհարմայի» օրենքը

Երբ մեր յուրահատուկ տաղանդը ծառայեցնում ենք ուրիշներին, ոգևորություն և սեփական ոգու անձնավորում ենք ապրում, ինչն էլ բոլոր նպատակների վերջնական նպատակն է։
Նշանակություն չունի, թե ինչ անուն կտաք դրան՝ «օրենք», թե՞ «սկզբունք»։
Դրանք օրենքներ են, քանի որ ղեկավարում են ոգու բացահայտումը։ Բայց և սկզբունքներ են, քանի որ կարող ենք ընդունել մեր սրտի մեջ ու հետևել դրանց ճիշտ այնպես, ինչպես հետևում ենք ճիշտն ասելու կամ ազնիվ լինելու սկզբունքներին։

Ինչո՞ւ ենք մեր սկզբունքների կարիքն զգում։ Ինչո՞ւ չենք կարող մեր երեխաներին պարզապես սովորեցնել Աստծուն սիրել և լավը լինել։

Պատասխանն այն է, որ յոթ հոգևոր օրենքները մարդուն թույլ են տալիս հպվելու այն մեխանիզմներին, որոնք օգտագործում է ինքը՝ Բնությունը։

Երբ մարդ գիտակցաբար իր կյանքը ենթարկում է հոգևոր օրենքներին, դիմում է տիեզերքին՝ օգնելու իրեն հաջողության ու լիության հասնելու ճանապարհին։ Սա սեփական կեցության գիտակցման և դրա անսահմանափակ ուժի օգտագործման բանալին է։

Որքան շուտ մարդը սովորի ներդաշնակ ապրել՝ իր ստեղծագործական բոլոր ընդունակություններն օգտագործելով ու հնարավորինս քիչ ջանք թափելով, այնքան շատ է հավանականությունը, որ կյանքում ամեն ինչ նրան կտանի դեպի հաջողություն։ Հենց սա պետք է փոխանցենք մեր երեխաներին և այդ դեպքում անսահման ուրախության ու հպարտության կարժանանանք։ Ցանկացած հոգևոր ավանդույթ պարունակում է այս յոթ օրենքների որևէ տարբերակը, բայց ամենամաքուր տեսքով դրանք բացահայտում են Հին Հնդկաստանի վեդաները, ուր հոգևոր օրենքները ձևակերպվել են ավելի քան հինգ հազար տարի առաջ։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուրը`  Դպիր

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s