Բրիտանական լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը (1888-1935) արևելագետ էր, Մեծ Բրիտանիայի «Ինտելիջընս սերվիս» գաղտնի ծառայության գործակալ:
Կազմակերպել և ուղղորդել է արաբների 1916-1918 թթ.ապստամբությունը թուրքերի դեմ: Մի մարդ, որ նպաստել է Իրաքի թագավորության ստեղծմանը: Ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆենսը Լոուրենսը հարցազրույց է ունեցել Արաբացու հետ , որից հատվածներ ենք ներկայացնում ստորև: Հարազրույցը գրի է առնվել 1919 թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ, առաջին անգամ հրապարակվել է 1931 թ. «Աութլուք ընդ ինդեփենդենթ» ամսագրում և արդիականությունը չի կորցրել մինչ օրս: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:
«Լավ, դուք պետք է համաձայնեք, որ հայերի ինքնակառավարվելու ճանապարհին մենք պետք է ստիպենք հայերին աշխատել: Եվ քանի որ չես կարող աշխատեցնել մի ժողովրդի առանց աշխատանքի օբյեկտի, մենք Հայաստանի հողերի և հանքերի կարիքը կունենանք, ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, որտեղ ժողովրդին կվարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության և… բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց կդարձնենք լավ մարդիկ և լավ քաղաքացիներ»:
«Հայերը խնայասիրության պակաս չունեն,- ասաց նա չոր,- և անշուշտ գիտեք, որ քրիստոնյա են, հնագույն քրիստոնյաներ»: Իհարկե, գիտեի, պարզապես ոգևորությանս մեջ մի պահ մոռացել էի: «Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը, լինի անհատի, լինի ազգի համար. աշխատանք, համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու համար»:
«Հայերը չեն աշխատելու,- հայտարարեց նա:- Դա է խոցելի կետը թե՛ ձեր ծրագրի և թե՛ հայերի: Դա է խոցելի կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և մի ժամանակ աշխարհին տիրած և աշխատեցրած՝կորցրել են իշխանությունն ու դեգրադացվել: Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն մանկան նման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա: Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն, նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են` բնազդական, բնածին, անհաղթահարելի»:
«Հայերը,- ասաց նա,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսանկյունից»: Ես կրկին տվեցի իմ հովանավորյալի անունը: «Հրեանե՞րը,- կրկնեց նա:- Դուք արդեն ասել եք նրանց մասին: Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, և, բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Նրանք անկատար են: Նրանք քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունքն են: Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում և ատում, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների շարքը, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք «ծաղկում են» Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում և, իհարկե, Միացյալ Նահանգներում:
«…Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի: Արտոնագրով վարձով կտան ուրիշներին: …Իհարկե, ուրիշներ էլ կան, որ կուզեին այդպես անել:
Նրանք ցանկանում են միայն ծախսել: Եվ ծախսում են, ինչպես տեսնում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող: Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելությունը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»:
Նա վեր կացավ և ուղեկցեց ինձ դեպի դուռը` մնալով խորը մտածմունքի մեջ: «Ցտեսություն,- ասաց նա,- ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ` գործնականում դա չգործի, բայց գրեք: Գրեք զգույշ, ոչ շատ հստակ, և, ի դեպ, մի մեջբերեք ինձ. ես ոչինչ չեմ ասել, ոչինչ…»:
Աղբյուրը` ankakh.com
Уведомление: Գիրը տոն է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)