Միսաք Մեծարենց, բանաստեղծություններ

 Աքասիաներու շուքին տակ

 Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ՝

Բուրումներով օծուն հովիկն իրիկուան.
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան.
Ի՛նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան,
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան,
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրուանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ,
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…։

Անանուն

Վայրի ծաղիկ, անունդ ինչ է.

Ըսե’, մասուր ու կանանչե`

Ցանկապատի շուքին նստած,

Վայրի ծաղիկ, անունդ ինչ է:

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե

Բուրող ծաղիկ, անունդ ինչ է.

Ըսե’, քի’չ մը գեթ չես դողար,

Հովիկն անույշ երբոր փըչե…

Հըպարտ ծաղիկ, անունն ինչ է

Պարիկին, որ անցավ քովեդ,

Հեզուկ ու սև սաթի վետվետ

Ցայտք մը ձգած իր քամակեն:

Գիտես, ծաղիկ, անունն ինչ է

Դողին` զոր քեզ տըվավ հովիկ,

Ու ձայնին` որ զիս կը կանչե…

Երազ օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մ’ ինծի նըւիրեցիր.
Ըզգացի թէ տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը յորդեցաւ
Իմ նըւաղկոտ լանջքիս տակ՝ ուր
Դողաց սիրոյ սարսուռն անցաւ՝
Ու թովանքը համբոյրին հուր:

Եւ ըղձակաթ իմ հէգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսէ ուղի մը զիս
Սէր-Ծաղիկին տարաւ ածուն:

Հոն ժըպտեցաւ կեանքը ինծի,
Հըմայքներու հոյլովն անցաւ,
Եւ ուրուական մը կասկածի
Անոր մօտէն երբեք չանցաւ:

Սիրերգ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
հաշիշով օծուն ու բալասանով.
լուսեղեն ճամփեն ես կ’անցնեմ գինով՝
գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն…

Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,
համբույր լույսեն՝ որ չորս դիս կծաղկի,
այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի
համբույրներ կուգան հովեն ու ծովեն:

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կմաշի՜,
շրթունքս են ծարավ միակ համբույրին…
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի…

http://www.youtube.com/watch?v=UEvEHwtSrEE&feature=player_embedded

Տուր ինծի, Տեր…

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան`

Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան`

Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան`

Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան`

Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան`

Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան:

Տու¯ր ինծի, Տե¯ր, ուրախությունն անանձնական,

Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կական

Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Տու¯ր ինծի, Տե¯ր ուրախությունն անանձնական,

Ու չըլլա¯ որ ծափիս ձայնին երգը գուժկան

Եսիս սենյա¯կն ունենա` ցու¯րտ առանձնարան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան`

Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական`

Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան,

Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան,

Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան.

Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,

Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական

Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ:

Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն,

Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն,

Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն`

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

13 отзывов на “Միսաք Մեծարենց, բանաստեղծություններ

  1. Уведомление: Միսաք Մեծարենց, մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 8-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: «Ես կարողանում եմ» ստուգատես. հայոց լեզու; գրականություն | Գևորգյան Մանե

  7. Уведомление: 9-րդ դաս.-ի ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Հունվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Հունվար ամսվա անելիքներ | Մարգարիտ Հարությունյան

  11. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Հոկտեմբեր 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s