Թումանյան, «Դառնացած ժողովուրդ»

darnatsats joxovurdՄտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։Նայեցե՛ք։
Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։ Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։
1910թ.
Նյութը և լուսանկարը` ֆեյսբուքից
Նկարչական ձևավորումը՝  Սոնա Պրոյանի, 9.2 դաս.

Առաջադրանք 1

  1. Կարդացե՛ք տեքստը:
  2. Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։
  3.  Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։
  4. Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:
  5. Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում։
Առաջադրանք 2
1.  Փորձեք վերլուծել Թումանյանի «Մեծ ցավը» և «Դառնացած ժողովուրդ» հոդվածները:
Ստորև ներկայացնում եմ ուղղությունները`
  • Թումանյանի հոդվածների արդիականությունը:
  • Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում:
  • Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

75 отзывов на “Թումանյան, «Դառնացած ժողովուրդ»

  1. Уведомление: Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի հոդվածները | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Հովհաննես Թումանյան (Իմ կարծիքը) | ԱՆՈՒՇ ԱՂԱՋԱՆՅԱՆ

  6. Уведомление: Թումանյան, «Դառնացած ժողովուրդ» | A. G Blog

  7. Уведомление: «Հովհ. Թումանյան» նախագիծ | AstaPasta

  8. Уведомление: Մարտ ամսվա հաշվետվություն՝ Գրականություն — ~STARfall~

  9. Уведомление: Մրցակցություն | Արտակ Նշանյանի ուսումնական բլոգը

  10. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Թումանյանական իրականությունը – Մերի Երանոսյան

  12. Уведомление: Դառնացած ժողովուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Թումանյանի հոդվածների վերլուծությունների ընդհանուր ուղղությունները — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Հովհաննես Թումանյան. «Դառնացած ժողովուրդ» – Ձայնագիրք

  15. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  16. Уведомление: Հովհ. Թումանյան — Սեբաստացիական մեդիադարակ

  17. Уведомление: Ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  18. Уведомление: Թումանյան, «Դառնացած ժողովուրդ» – Լուսինե Հակոբյան

  19. Уведомление: Հեռավար ուսուցման ստուգատես… — Անի Արղության

  20. Уведомление: Հովհաննես Թումանյանի հոդվածները — Տիգրան Չերքեզյանի բլոգ

  21. Уведомление: Թումանյան, «Դառնացած ժողովուրդ» — Ստելլա Սարգսյանի բլոգ

  22. Уведомление: Հովհաննես Թումանյանի հոդվածները — Տիգրան Չերքեզյանի բլոգ

  23. Уведомление: Դառնացած ժողովուրդ – Նարօտ Դավթյան

  24. Уведомление: Հովհաննես Թումանյանի հոդվածները — Գոհար Մավյանի բլոգ

  25. Уведомление: Դառնացած ժողովուրդ | Միլենա Մարկոսյան

  26. Уведомление: Հովհաննես Թումանյան․ առցանց ուսուցում — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖

  27. Уведомление: Հովհաննես Թումանյան — Նանե Այնթաբյան

  28. Уведомление: Հովհ. Թումանյան – Կառոլինա Գրիգորյան

  29. Уведомление: Հովհաննես Թումանյանի հոդվածները – Խաչիկ Ղազարյան

  30. Уведомление: Հովհանես Թումանյան – Ջուլիա 😊 Ստեփանյան

  31. Уведомление: 11-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  32. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  33. Уведомление: Հարցեր և առաջադրանքներ — Տիգրան Չերքեզյանի բլոգ

  34. Уведомление: Թումանյան, «Դառնացած ժողովուրդ». Վերլուծություն – Նանե Մոմչյան

  35. Уведомление: Դառնացած ժողովուրդ — Էլեն Պողոսյան

  36. Уведомление: «Կարդում ենք Թումանյան» նախագիծ  — Անի Գրիգորյան

  37. Уведомление: Գրականություն, 8-րդ դասարան, 17.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  38. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 17.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  39. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  40. Уведомление: Հովհաննես Թումանյանի հոդվածները – Chris Zadoorian

  41. Уведомление: Թումանյանական․․․ – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ

  42. Уведомление: Տնային առաջադրանք, գրականություն, 21․02․2022 | Գոհար Բարսեղյան

  43. Уведомление: Գրականություն — Սարգիս Ղազարյան

  44. Уведомление: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 17.02.2022 — Բուդաղյան Քեթրին

  45. Уведомление: Գրականություն Տնային աշխատանք 21.02.2022 | Նանե Խաչատրյան

  46. Уведомление: Տնային աշխատանք, գրակաություն | Անահիտ Հովհաննիսյան

  47. Уведомление: Գրականություն, 8-րդ դասարան, 22.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  48. Уведомление: Թումանյան «Դառնացած ժողովուրդ» – Նարօտ Դավթյան

  49. Уведомление: Դառնացած ժողովուրդ – Գարիկ Բարխուդարյան

  50. Уведомление: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 22.02.2022 — Բուդաղյան Քեթրին

  51. Уведомление: Թումանյանի հոդվածների ընթերցում – Լիլիթ Ղազարյանի բլոգ

  52. Уведомление: Տնային առաջադրանք, գրականություն, 23․02․2022 | Գոհար Բարսեղյան

  53. Уведомление: Տնային աշխատանք, գրակաություն | Անահիտ Հովհաննիսյան

  54. Уведомление: Գրականություն — Նարեկ Գրիգորյան

  55. Уведомление: Տնային աշխատանք — Հրանտ Հակոբյան

  56. Уведомление: Գրականություն, 8-րդ դասարան, 24.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  57. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 24.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  58. Уведомление: Գրականություն 24․02․2022 — Անժելինա Սիմոնյան

  59. Уведомление: Կարդում ենք Թումանյան փաթեթ — Անի Արղության

  60. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 25.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  61. Уведомление: Թումանյանական օրեր – Մարգարիտա Բալայան

  62. Уведомление: Թումանյան փաթեթ – Մարիա Հակոբյան

  63. Уведомление: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 24.02.2022 — Բուդաղյան Քեթրին

  64. Уведомление: Թումանյանի հոդվածները — Արտակ Աբրահամյանի բլոգ

  65. Уведомление: Գրականություն | 17.02.2022 — Եվա Սահրադյան

  66. Уведомление: Գրականություն | 24.02.2022 — Եվա Սահրադյան

  67. Уведомление: Գրականություն | 25.02.2022 — Եվա Սահրադյան

  68. Уведомление: Թումանյան – Նարօտ Դավթյան

  69. Уведомление: «Կարդում ենք Հովհաննես Թումանյան» նախագիծ — Արման-Տեր-Ստեփանյան

  70. Уведомление: Գրականություն | Անի Բաղդասարյանի բլոգ

  71. Уведомление: Գրականություն | Անի Բաղդասարյանի բլոգ

  72. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 17.02.2022 — Ռուզաննա Բաբաջանյանի բլոգ

  73. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 25.02.2022 — Ռուզաննա Բաբաջանյանի բլոգ

  74. Уведомление: Ստեփանյան Գրիգոր

  75. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s